Ապրում էր այս աշխարհում մի տղա, ով տառապում էր լուրջ թերությամբ, որով երբեմն տառապում են նաև մեծահասակները՝ նա անընդհատ խոսում էր, չիմանալով իր չափը:
- Այս ինչ պատիժ է այս Լեզուն, - փնթփնթում էին Ատամները: - Ե՞րբ վերջապես նա կհանգստանա, ու մի փոքր լուռ կմնա:
- Ի՞նչ գործ ունեք ինձ հետ, - լկտիաբար պատասխանում էր Լեզուն:
