Անովշիրվան արքան, ում ժողովուրդը նաև անվանում էր Արդարացի, մի անգամ ճանապարհ ընկավ ուխտագնացության իր երկրով, հենց այն ժամանակ, երբ ծնվեց Մուհամմեդ մարգարեն: Արևից լուսավորված սարի լանջին նա տեսավ աշխատանքից կորացած մի հարգարժան ծեր մարդու: Շրջապատված իր պալատականներով, արքան մոտեցավ նրան և տեսավ, որ ծերունին մեկ տարեկանից ոչ մեծ տնկիներ է տնկում:
- Ի՞նչ ես անում, - հարցրեց արքան:
