Փնտրիր ու գտիր նրա հարստությունը՝ կերջանկանաս
կյանքին կխաբես, բայց ճակատագիրը չես խաբի։
Շատ տարիներ ե անցել այն ժամանակից, երբ երկրի վրա նենգ Թագուհու մասին լեգենդներ էին պատմում, ով դարեր ի վեր ապրում էր անդրերկրում, պահպանելով և լրացնելով ընդերքը անհամար հարստությամբ՝ թանկարժեք քարերով։
Եվ այդ Թագուհու ուժը մեծ էր՝ ոչ-ոք չէր կարողանում դիմանալ նրա ոսկիների, զմրուխտների, հակինթների առջև, ինչով լցված էր նրա թագավորությունը։ Մարդիկ ասում էին՝ «Կվերցնես այն, ինչ կտա անդրերկրյան Թագուհին՝ դժբախտություն կբերես, ճակատագիրդ կփոխես, կյանքդ կփչացնես»։ Սակայն դա չէր կանգնացնում մարդկանց։
Չէր կանգնեցնում դա նաև Իգորին։ Եվ նրան էլ բախտ վիճակվեց հանդիպել անդրերկրյան Թագուհուն։ Թագուհին՝ Իգորին վաղուց էր նկատել՝ նա Թագուհուն դուր էր եկել։ Դե դա հասկանալի էր՝ Իգորը այնքան գեղեցիկ տղամարդ էր, որ դեռ փնտրել է պետք՝ թուխ, ժայռի պես ամուր, իսկ երբ ժպտում էր, նույնիսկ Թագուհու քարե սիրտն էր կենդանանում։
Հանդիպեցին նրանք երբ Իգորը՝ Մոռացված Բլուրների մոտով ճանապարհ էր ընկած։ Կանգնեց նա Իգորի առջև՝ երիտասարդ, գեղեցիկ։ Աչքերը՝ կանաչ, մաշկը՝ սպիտակ, շուրթերը՝ ալ կարմիր, իսկ մազերը՝ մրի պես սև։ Գլխին թագ կար, որը թանկարժեք քարերով էր փայլփլում, արևը՝ ծիածանով այդ քարերի մեջ արտացոլվում էր։ Նույնիսկ հագուստներն էին ալմաստներով կարված։
- Մի վախեցիր ինձանից Իգոր, - ասաց Թագուհին։ Ես քեզ նվեր եմ բերել։
Թագուհին վզից հանեց մանյակըը և մեկնեց Իգորին։ Հիշեց Իգորը մարդկանց խոսքերը՝ Թագուհու նվերների մասին, վախեցավ։ Ուզեցավ հեռանալ, սակայն մերժել չկարողացավ։
- Վերցրու Իգոր, - քնքշորեն ասաց Թագուհին։ Մի վախեցիր։ Քեզ իմ նվերը հարուստ կդարձնի։ Ամեն բան կունենաս։ Ամեն բան՝ ինչ կցանկանաս։ Դու ուղղակի հուսալիորեն թաքցրա այս մանյակը և ոչ-ոքի հանկարծչնվիրես, ոչ-ոքի չտաս այլապես դժբախտություն կլինի։
Վերցրեց Իգորը նվերը, խոնարհվեց հարգանքով Թագուհուն և տուն դարձավ։ Իսկ տանը նա մանյակը այնպես պահեց , որ ոչ-ոք չգտնի։
Չանցավ մեկ շաբաթ, և Իգորը հարստացավ։ Տերը նրան մեծ գումարներ էր տալիս ամենափոքր անգամ աշխատանքի դիմաց, նա նաև իր հողի կեսը նվիրեց Իգորին, ասելով՝
- Ապրիր, բարի մարդ, քո հողի վրա, ուրախացիր, իսկ ես քեզ կօգնեմ տուն կառուցել, որ իմ տանից ավելի լավն ու մեծը լինի։
Դե այստեղ նաև Իգորին կին գտնվեց՝ գեղեցիկ ու բարեհամբույր։ Իգորը իր կյանքից չափազանց գոհ էր և երջանիկ էր։ Եվ ամեն բան լավ կլիներ, եթե նրա կինը պատահաբար չգտներ Թագուհու մանյակը։ Երբ նա այդ գեղեցկությունը տեսավ՝ շշմեց։ Նա ասաց՝
- Նվիրի ինձ այս մանյակը, ուրախացրու ինձ, ամուսին իմ սիրելի։
Իգորը մերժում ու հրաժարվում էր, սակայն կինը ոչ, ու ոչ։
- Նվիրի, - ասում է, - մանյակը, այլապես կհեռանամ քեզանից անվերադարձ։
Դե Իգորին էլ ոչինչ չէր մնում անելու քան նվիրելը։
- Միայն թե, - խրատեց նա կնոջը, - ոչ-ոքի այդ մասին չպատմես։ Ոչ-ոքի։
Դե բայց Թագուհուց ոչինչ չես թաքցնի։ Իմացավ նա, այն մասին, որ Իգորը խրատը խախտել է, եկավ նրա մոտ ու ասաց՝
- Չլսեցիր Դու ինձ, և դրա պատճառով ամբողջ կյանքդ աղքատ կապրես։
Եվ այս խոսքերով անհետացավ։
Հաջորդ որը, Իգորի տերը նրան վռնդեց իր իսկ նվիրած հողից, տունը խլեց նրանից և հլա ստիպեց վճարել նրան իր տված օգնությունների դիմաց։ Մերկ մնաց Իգորը, առանց ոչինչ։ Մի հողե տնակ կառուցեց և սկսեց ապրել այնպես, ինչպես նախկինում էր ապրում՝ հացի կտորի մասին երազելով։ Այստեղ էլ կինը փոխվեց՝ ամեն օր անիծում էր նրան։
- Չեմ կարող ես, - ասում էր նա, - աղքատի հետ ապրել։ Քո հողե հյուղակի համար չեմ քեզ հետ ամուսնացել։
Իգորը բոլորովին ընկճվեց։ Չգիտեր թե ինչ անի։
Իսկ նենգ Թագուհին եկավ Իգորի կնոջ մոտ և ասաց՝
- Ստիպիր քո ամուսնուն ինձ մոտ գա մանյակով։ Բայց նախկան, մի ուլունքահատիկ, մանյակից հանի և թաքցրու։ Կանե՞ս այդպես՝ հարուստ ամուսին կստանաս և մինչև կյանքիդ վերջը ապահով կապրես։
Համաձայնվեց կինը, առանց մտածելու։ Վերցրեց ու մի ուլունքահատիկ հանեց մանյակից և թաքցրեց։ Իսկ ինքը, սկսեց նախկինից ավելի պինդ Իգորին հայհոյել։
- Գնա, - ասում է, - Թագուհու մոտ, նրա ոտքերը ընկիր, վերադարձրու նրան նվերը՝ թող նա կրկին քեզ հարուստ դարձնի։
Հոգոց հանեց Իգորը, վերցրեց մանյակը ու գնած դեպի բլուրները, այնտեղ, որտեղ առաջին անգամ, ի դժբախտություն իրեն, անդրերկրյա Թագուհուն էր հանդիպել, իսկ ճանապարհին իրեն մի տարօրինակ ծերունի հանդիպեց՝ նրա աչքերը նման էին օձի աչքերի, ալեհեր մազերը տարօրինակ կերպով հյուսած էին, ինքը՝ ցնցոտիներով էր իսկ բազուկի վրա զմրուխտե մի ապարանջան էր փայլփլում։
- Հը, - ասում է ծերունին՝ Իգորին, - երևի Թագուհու մոտ ես գնում։ Դե դա հեռու չէ՝ երրորդ բլուրի ետևում, նրա թագավորության մուտքն է։ Իսկ որպեսզի Թագուհին քեզանից իր անեծքը հանի, քեզ անհարաժեշտ է, բարի մարդ, մանյակը, հենց իր ձեռքը վերադարձնել։ Միայն հիշիր՝ թագուհու այդ թագավորությունում ոչ-ոքի չլսես, ոչ մեկի ետևից չգնաս, ոչ մեկի խոսքերին չհավատաս, այլապես ուղղակի կործանում է քեզ սպասում։
Անցավ երեք բլուր Իգորը և տեսնում է քարանձավի մուտք։ Վախեցավ Իգորը քարանձավ մտնել, սակայն ինչ անի՝ կինը հանգիստ չի տա։
Մտավ քարանձավ Իգորը և հայտնվեց մի երկար միջանցքում։ Գնում է միջանցքով, իսկ նրա գլխավերևում ինչ-որ մեկը աղեկտուր ոռնում էր և հանկարծ Իգորի ձեռքից ինչ-որ մեկը բռնեց։ Իգորը վախեցավ և գոռաց։
- Լռիր, - ականջի տակ նա լսեց քնքուշ աղջնակի ձայն։ - Մի վախեցիր ինձանից։ Չեմ նեղացնի ես քեզ։ Ինձ լսիր, մի գնա Թագուհու մոտ։ Ավելի լավ է տուն վերադարձիր, իսկ ես Քո տանը քեզ կսպասեմ։ Նայիր՝ ինչ լավիկն եմ։
Եվ վայրկյանական, Իգորի առջև մի գեղեցկուհի-աղջիկ հայտնվեց, ոսկյա հյուսերով, զմրուխտե աչքերով և կակաչե շուրթերով։
- Ես քեզ ուժեղ, հավատարիմ ու նվիրված կսիրեմ, - ասաց գեղեցկուհին։ Եվ ոչ-ոք մեր սիրո մասին չի իմանա, նույնիսկ քո կինը։ Ես քեզ չնաշխարհիկ երջանկություն կպարգևեմ։
Մտածեց Իգորը։ Ուզում էր համաձայնվել, սակայն ծերունու խոսքերը հիշեց, ով իրեն խրատ տվեց չտրվել քաղցր խոսքերին և խոստումներին։
Մերժեց Իգորը գեղեցկուհուն։ Իսկ գեղեցկուհին, վերցրեց ու ֆշշացնող օձի վերածվեց։
- Օ, ինչպես տեսնում եմ կնոջս ես նման՝ թունավոր օձ ես, - բռնեց Իգորը օձին գլխից։ Դեռ երկար կհիշես, իժ, դու Իգորին։
Սպանեց նա օձին և շարունակեց իր ճանապարհը։ Իսկ շուրջ բոլորը, անդրերկրյան թագավորության պատերին, առաստաղին, ադամանդներ են փայլփլում, լույս ճառագելով, արյունի պես կարմիր սուտակներ են այրվում, սաթը՝ արևամուտով է այրվում։ Եվ այստեղ, կրկին ինչ-որ մեկը կառչեց Իգորի ձեռքից։ Նայում է Իգորը, իսկ իր առջև մի զառամյալ ծերունի էր կանգնած, ձեռքերը դողում էին, իսկ աչքերում հատեր։
- Մի գնա, - ասում է նա, - դու Թագուհու մոտ։ Տուն գնա։ Լավ վաճառական կդառնաս։ Շատ ոսկի կաշխատես։ Գնա։ Ես քեզ կօգնեմ։
Մտածմունքի մեջ ընկավ Իգորը։ Ուզում էր արդեն համաձայնվել, սակայն կրկին հիշեց այն ծերունում խրատը, որը նրան առաջինն էր ճանապարհին հանդիպել։ Մերժեց Իգորը։ Իսկ աչքահատերով ծերունին վերցրեց ու վեր ածվեց շնագայլի։ Հարձակվեց շնագայլը Իգորի վրա, իսկ Իգորը բռնեց նրա ժանիքներից ու ամուր պահեց։ Ոռնաց շնագայլը, աչքերով ներում խնդրելով։ Սակայն Իգորը անհորդող էր՝ սպանեց նա շնագայլին։
Շարունակեց ճանապարհը՝ մի լայնարձակ դահլիճ մտավ։ Դահլիճի պատերը պատված էին բյուրեղներով, կարծես հեքիաթային ծառերի ճյուղեր։ Բյուրեղները փայլում էին ոսկու և արծաթի պես, շողշողալով ծիածանի բոլոր գույներով։ Իսկ պատի մոտ, շարքով շարված էին սունդուկներ, որոնք լի էին չտեսնված հարստությամբ։ Դահլիճի կենտրոնում Թագուհին էր զմրուխտյա գահին բազմած։ Մոտեցավ Իգորը՝ Թագուհուն, և մանյակը մեկնեց նրան, իսկ վերջինս, ուղղակի ի պատասխան ծիծաղեց։
- Այդ ինչպե՞ս է լինում, բարի մարդ, որ վերցնում ես իմ նվերը, իսկ հիմա այն վերադարձնում։
- Ես չէի մտածում, որ ինձ հետ նման դժբախտություն տեղի կունենա։
- Եվ այդ ի՞նչ դժբախտություն է քեզ հետ տեղի ունեցել, - ծիծաղով լցվեց Թագուհին։ - Միգու՞ցե աղքատությունը դու ընկալել ես որպես դժբախտություն։
- Այո, - հոգոց քաշեց Իգորը։ - Ինձ համար աղքատությունը՝ մահից վատ է։ Կինս էլ ինձ օր ու արև չի տալիս։ Վերցրու տիրուհի, Դու քո մանյակը, և ազատի ինձ այդ անեծքից։
- Ոչ, Իգոր, - մռայլվեց Թագուհին, - ես նվերները ետ չենք վերցնում, սակայն օգնել քեզ կարող եմ։
Ձեռքը թափ տվեց Թագուհին և Իգորի ձեռքի մանյակը ցրչիվ եկավ և ուլունքահատիկները թռչկոտեցին հատակին։
- Հավաքիր բոլոր ուլունքահատիկները, - ասաց Թագուհին, - և կրկին դրանցից մանյակ հավաքիր, այդ ժամանակ ես հետ կընդունեմ այն, քանզի դա արդեն իմ նվերը չի լինի, այլ կլինի քո ոսկե ձեռքերով ստեղծած զարդը։ Մի դար ես այն կկրեմ առանց հանելու։ Միայն տես, ուլունքահատիկները, բոլորը պետք է տեղում լինեն, այլապես ոչինչ չի ստացվի։
Եվ Իգորը սկսեց կիսամթի մեջ ուլունքահատիկները հավաքել հատակից։ Իսկ այդ անիծվածները, գլորվել էին սունդուկների հետևը։ Լավ է, որ Իգորը բավականին ուժեղ էր՝ սունդուկը տեղաշարժելը բարդ խնդիր չէր։
Երեք օր և երեք գիշեր, առանց քնի ու հանգստի Իգորը հավաքեց ուլունքահատիկները։ Եվ վերջապես հավաքեց ու մանյակը վերականգնեց։
- Ահա, - մեկնեց նա Թագուհուն զարդը, - վերցրու։ Վերջ, ես արեցի ամենը։
- Ոչ, - գլուխը տարուբերեց Թագուհին։ Չեմ կարող ես քո ընծան ընդունել՝ մանյակի մեջ մի ուլունքահատիկ չի հերիքում։ Փնտրի, Իգոր, բոլոր անկյունները նայի, բոլոր սունդուկների մեջ նայի։
Նորից Իգորը անցավ փնտրտուքի։ Ամբողջ դահլիճը տանուվրա արեց, բոլոր սունդուկները հատ առ հատ նայեց իսկ ուլունքահատիկն այդպես էլ չգտավ։
Անցան բազում տարիներ։ Իգորը այդպես էլ ապրում էր անդրերկրյա թագավորությունում, Թագուհու մոտ և ամեն օր վերանայում էր նրա հարստությունը՝ շարունակաբար ուլունքահատիկ էր փնտրում։ Նա արդեն համարյա մոռացել էր իր կնոջ մասին, իր անցյալ կյանքի մասին և ամեն դեպքում ազատություն էր ուզում։ Իսկ Թագուհին հենց դա էլ ուզում էր, որ Իգորը իր կողքին լինի։ Սիրում էր նրան շատ։ Չեր կշտանում նա Իգորին նայելուց, չէր ուրախությունից բավարարվում, թե ինչքան զգուշությամբ ու նրբությամբ է նա օրեցօր տեղից տեղ տեղափոխում իր, սունդուկներում դրված հարստությունը և պահպանում էր նա, սպանված օձից ու շնագայլից ոչ վատ։
Իսկ մարդիկ սկսեցին խոսել, որ կարծես թե Իգորին տեսել են Մոռացված Բլուրների մոտ։ «Շատ ավելի գեղեցիկ է նա դարձել, ոսկյա թելերով կարած հագուստով է նա ման գալիս, իսկ նրա յուրաքանչյուր մատին մի մատանի կա՝ անդրերկյան արքա է, ոչ այլ ինչ»։
Իգորի կինը, հենց լսեց այս պատմությունները, արագ գնաց Մոռացված Բլուրների մոտ, և տեսավ, որ իրոք, իր ամուսինը այնտեղ ման է գալիս ու կարծես թե ինչ-որ բան է փնտրում։ Եվ նա նախկինից ավելի լավն է, ուղղակի աչքդ չես կարողանում նրանից կտրել։
- Սիրելիս, աննմանս, - նա վրա հասավ Իգորին, - ինչպես եմ քեզ կարոտել։ Տես թե ինչ եմ բերել քեզ, - նա մեկնեց ձեռքը որի ափի վրա ուլունքահատիկն էր։ - Թագուհին ինձ հրամայել էր թաքցնել սա, ասելով, որ ինձ հարուստ ամուսին կուղարկի։ Բայց դե այդքան գեղեցիկ ու խելացի չէ իմ նոր ամուսինը, ինչպիսին Դու էիր։ Ներիր ինձ ամեն ինչի համար եթե կարող ես։
Ատելությամբ նայեց Իգորը իր կնոջը ու միայն պատասխանեց՝
- Այնտեղ, որտեղ հարստություն, այնտեղ նենգություն և խաբեություն։ Ուլունքահատիկը տուր ու հեռացիր։
Իսկ ինքը առանց հապաղելու ուղևորվեց Թագուհու մոտ։
- Ահա, - մեկնեց նա մանյակը, - բոլոր ուլունքահատիկները տեղում են։
Իսկ Թագուհին ի պատասխան մռայլվեց՝
- Նշանակու՞մ է արդյոք դա, որ ինձանից որոշել ես հեռանալ։
- Ոչ, - պատասխանեց Իգորը, - ու՞ր գնամ։ Ես արդեն շռայլությանն ու հարստությանը սովորել եմ։ Ուրիշ կյանք ինձ պետք չի։ Իսկ այ քո թանկարժեք իրերը, այսուհետ ես կպահպանեմ, որպեսզի ոչ մի բարի հոգի այլևս դրանցից չտուժի։ Եվ ոչինչ այլևս դու, իմ նշանած կին, մարդկանց չես նվիրի, և չեն գտնի նրանք, հիմարները, քո գանձերը, որքան էլ որ չփնտրեն։
Այդ ժամանակից ի վեր իրոք մարդիկ այլևս Մոռացված Բլուրների մոտ թանկարժեք քարեր չեն գտել։ Չնայած, որ Թագուհու գանձերի մասին շատ լեգենդներ էր պատմվում։ե իհարկե՝ Իգորը հուսալի պահպանում էր դրանք։ Եվ Թագուհուց էլ աչքը չեր կտրում։ Եվ երբ եկավ նրա մահանալու ժամկետը, Թագուհին Իգորից զմրուխտե օձ դարձրեց։ Հավատարմորեն և նվիրվածությամբ պահպանում է զմրուխտե օձը իր տիրուհու գանձերը։ Մարդիկ, այդ օձին չար են համարում, իսկ նա, մարդկանց այն ստից և դժբախտությունից է պաշտպանում, որին բերում են բարի մարդկանց անդրերկրյան հարստությունները։
ԱՎԱ ԱՐԴՈ
