Այգիները ծաղկում են,
Ժամանակը լցված է սպասումով,
Կյանքը հոսում է մատերի արանքով,
Հավատարմությամբ է սպասումը զարդարված,
Ինչպես թերթիկներով է զարդարված երկիրը։
Ամառ, Աշուն, Ձմեռ, Գարուն... և նորից Ամառ։
Կապույտ, դեղին, սպիտակ, կարմիր ծաղիկները
Ձյուներով, կաթիլներով, լույսով են պատված,
Լցվում են հողին,
Եվ սիրտն իմ սպասում է քեզ։
Ամռանը, Աշնանը, Ձմռանը, Գարնանը...
Եվ կրկին Ամռանը...
Այս լեգենդը եկել է հեռու ժամանակներից։ Շատ վաղուց, աշխարհի երեսին ապրում էր մի աղջիկ, Մանամի անունով։ Սիրում էր նա մեծ զորական Քաթաշիին։ Եվ հավատում էր նա, որ ապագայում նրանց երջանիկ ապագա է սպասում։ Սակայն երկիրը ծածկվեց պատերազմների սև մշուշով։
- Ես պետք է լքեմ քեզ, սիրելիս, - ասաց Քաթաշին։ - Իսկ դու սպասիր ինձ։ Ես կվերադառնամ։
- Ե՞րբ կվերադառնաս։
- Երբ կդադարեն ծաղկել իմ այգու ծառերը։ Ես շատ ծառեր եմ տնկել, նրանք քեզ կհուշեն իմ վերադարձի մասին։
Մեծ զորական Քաթաշին գնաց։
Հենց նա կորավ լացող Մանամիի հայացքից, նրա այգում ծառերը ծաղկեցին։ Եվ գեղեցիկ էին ծառերի ճյուղերը՝ ինչպես արյան կաթիլներ ալ կարմրում էին բացվող ծաղիկները։ Գարուն եկավ։
Շուտով կարմիր ծաղիկները թափվեցին, իսկ ծառերը ծաղկեցին երկնագույն ծաղիկներով՝ ինչպես աստղերը ամառային երկնքում։ Սակայն այս ծաղիկներն էլ թափվեցին իսկ ծաղերը դեղնեցին նրանց ճյուղերի վրա բացված դեղին ծաղիկներից։ Աշուն եկավ։ Վերջապես ծառերը սպիտակեցին՝ ձմեռ եկավ։ Իսկ այգիները շարունակում էին ծաղկել։ ՍՊիտակ ծաղիկները թափվում էին գետնին և կորում խոր ձների մեջ։
Այսպես անցավ տարին՝ տարու հետևից։ Այգիները ծաղկում էին։ Կարմիր, երկնագույն, դեղին, սպիտակ ծաղիկները զարդարում էին բարակ ճյուղերը։ Ամեն օր այգի էր գալիս Մանամին, սպասումով, որ ծառերը վերջապես կդադարեն ծաղկել։ Եվ ահա մեկ անգամ, առավոտյան այգի շտապող Մանամին տեսավ, որ բոլոր կարմիր թերթիկները թափվել են ծառերից, իսկ դրանց փոխարեն սվսվում էին նրանք կանաչ տերևներով։ Երջանիկ, վազեց Մանամին ճանապարհի վրա և տեսավ իր մոտ վերադարձող սիրելի Քաթաշիին։
Եվ առ այսօր մարդիկ հավատում են, որ հենց այգիները ծաղկում են, նշանակում է ինչ-որ մեկը հավատարմություն պահպանելով, սիրելիին է սպասում։
ԱՎԱ ԱՐԴՈ
