Մի անգամ ուշ գիշերով մի տղա եկավ իր ընկերոջ դարպասների մոտ և սկսեց գոռալ՝
- Հեյ, բարեկամ, արթնացիր։ Բավ է քնես։ Շուտով փողոցում այլևս մարդ չի լինի, ու մենք չենք իմանա թե ինչով ենք ապրելու։
Հարևան տներից լսվեցին արթնացած բնակիչներչի դժգոհ ձայները՝
- Հերիք է գոռաս։ Հեռացիր այստեղից։ Մի խանգարիր քնենք։
Իսկ դիմացի տնից մի ծերունի դուրս եկավ։ Երիտասարդը մտածեց, որ վերջինս դուրս է եկել իրեն քշի, բայց ծերունին մի քիչ գումար տվեց նրան։ Երիտասարդը զարմացավ, իսկ ծերունին ասաց՝
- Այս գումարը վերցրում ու գնա։ Իսկ եթե կուզես ավելի շատ ստանալ, ապա արի ինձ մոտ։
Հաջորդ երեկո, երիտասարդը եկավ ծերունու տան մոտ ու սկսեց դարպասների մոտից գոռալ ու նրան կանչել։ Ծերունին դուրս եկավ ու հարցրեց՝
- Ի՞նչ է քեզ պետք։
- Ինձ էլի փող տուր, - գոռաց երիտասարդը։
- Ես քեզ գումար չեմ տա։
- Բայց դու խոստացել էիր, որ ինձ ավել փող կտաս, եթե ես ուզեմ։
- Ես քեզ ասել եմ, որ «ավելի շատ» կտամ, բայց չեմ ասել, որ գումար կտամ։
- Իսկ ի՞նչը կարող է լինել փողից ավելի շատ։
- Դե, օրինակ, անհրաժեշտ քանակությամբ այն ստանալու հմտությունը։ Ու եթե դու ուզում ես, ես կարող եմ դա քեզ սովորեցնել։
Երիտասարդը համաձայնվեց և ծերունին նրան կոշկակարության վարպետություն սովորեցրեց։
Հրաժեշտ տալով իր աշակերտին, ծերունին ասաց՝
- Եթե քեզ ավելի շատ բան պետք լինի, քան դու ունես, ապա արի։
Մեկ տարի անց, ուշ գիշերով, երիտասարդ կոշկակարը եկավ ծերունու տուն ու շատ կամաց դուռը ծեծեց։ Երբ ծերունին դուրս եկավ, վերջինս նրան ասաց՝
Ծերուկ, ես մի ամբողջ տարի կոշկակար աշխատեցի։ Ես մի ինչ-որ քանակի գումար վաստակեցի, որն իմ կյանքի համար հերիքում էր։ Ես ամուսնացա, շուտով երեխա կունենամ։ Եվ ես հասկացա, որ այն գումարը, որ ես վաստակում եմ, ինձ բավական չի, որպեսզի կերակրեմ իմ ընտանիքը։ Ես գիտեմ, որ հաջորդը՝ գումարից ու հմտությունից հետո, որ դու կարող ես ինձ տալ – դա խորհուրդն է, թե հիմա ինչ անեմ։ Տուր ինձ խնդրում եմ այդ «ավելի շատը»։
- Հիմա դու ճիշտ ես հասկանում իրերի արժեքը, - ասաց ծերունին։ - Ես կտամ քեզ այն, ինչ խնդրում ես։ Իմ տան դիմաց կանգնած է քո բարեկամի տունը։ Եթե դու նրան էլ կանչես քեզ հետ, սովորեցնես այն ամենին՝ ինչ գիտես ինքդ, ապա երկուսով դուք կկարողանաք չորս անգամ շատ վաստակել։
- Շնորհակալ եմ ծերուկ, խորհրդի համար։ Ես անպայման վաղը կգամ նրա մոտ և կառաջարկեմ աշխատել ինձ հետ։
- Իսկ ինչու՞ հիմա չգոռաս նրա դարպասների մոտ, ինչպես դու դա անում էիր նախկինում և չկանչես նրան, - հարցրեց ծերունին։
- Առաջ ես բավականություն էի ստանում նրանից, որ ինչ-որ մեկն ինձ վրա չարանում էր։ Իսկ հիմա հասկանում եմ, որ կամայական մարդ, եթե նրա հետ հոգատարությամբ վարվես, ինձ կարող է ինչ-որ բան տալ։ Ձեր բոլոր հարևանները – իմ հաճախորդներն են։
Անդրեյ Յակուշև
