ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Կյանք կամ հավատարմություն»

Տղամարդուն, ով նստած է հիվանդանոցի միջանցում, իր առանձնասենյակ կանչես բժիշկը։

- Մենք ենթադրում ենք, որ ձեր կնոջ մոտ հազվագյուտ հիվանդություն է, որով կարող էր նա վարակվել հասարակածային երկրներով ճանապարհորդելուց… Ձեր կինը, կամ դուք, վերջին տարվա ընթացքում որևէ տեղ ճանապարհորդե՞լ եք։

- Ոչ, չենք ճանապարհորդել, - պատասխանեց տղամարդը։ - Իսկ այլ ինչպե՞ս է հնարավոր վարակվել։

- Կամ էլ, - շարունակեց բժիշկը, սեռական ճանապարհով։ Ասեք խնդրեմ, ձեր կինը ձեզ դավաճանե՞լ է։

- Այս ի՞նչ եք ասում, - բորբոքվեց տղամարդը։ - Մենք միասին ենք ապրում արդեն տաս տարուց ավելի։ Մենք սիրում ենք իրար։ Ես համոզված եմ, որ նման բան չի եղել։

- Հասկացեք, - շարունակեց բժիշկը, - հիվանդությունն իրոք հազվադեպ է։ Եվ եթե հանարվորություն չի եղել վարակվել այդ վարակով այս երկու ճանապարհներից մեկով, ապա ուրեմն դա այդ հիվանդությունը չէ։ Սակայն եթե ամեն դեպքում դա հնարավոր է եղել, ապա մենք բուժումը հենց հիմա կսկսենք և կփրկենք ձեր կնոջը։

- Ես ասացի ձեզ, - բարկությամբ պատասխանեց տղամարդը, - իմ կինն ինձ երբեք չի դավաճանել։

Կինն ավելի ու ավելի վատ էր զգում իրեն, նրան մնացել էր ապրելու շատ քիչ, և բժիշկները իրենց վրա պատասխանատվություն վերցնելով սկսեցին նրան բուժել հենց այդ հիվանդությունից։

Տղամարդը նստել էր կնոջ անկողնու վրա, որն արդեն անգիտակից էր, և անելանելիությունից լաց էր լինում։ Նա իրեն բռնում էր այն մտքի վրա, որ ավելի մեծ պատրաստակամությամբ կընդուներ վերջինիս մահը, քան նրա դավաճանությունը։

Երբ կինը սկսեց կազդուրվել, տղամարդը հավաքեց իր իրերն ու հեռացավ նրանից։

Անդրեյ Յակուշև