Մի մոռացված երկրում, շատ հարյուրամյակներ առաջ ապրում էր երիտասարդ արքայազն Սեկարը։ Սեկարը վատ բնավորություն ուներ, անդաստիարակ էր, կոպիտ, գոռոզ։ Իսկ ազատ ժամանակը նա անց էր կացնում անվերջ տոնախմբություններով ու պարերով։ բայց ամենից շատ Սեկարը սիրում էր շրջապատին պահել վախի մեջ, որ սրտում դող ունենան, որ ծնկները դողային։
- Այ թե ինչում է մեծությունը, - ուրիշների վախից բավականություն էր ստանում Սեկարը։
- Ահա թե ինչում է ուժը։ Իմ կամքը լիներ, ես մարդուց կվերածվեիր սարսափելի գազանի, վայրի կենդանու, որ ողջ աշխարհը դողդղար վախից, որ իմ առջև ամեն կենդանի էակ դողար։
- Կա մեկը, ով կօգնի իրականացնել քո վաղեմի երազանքը, հարգարժան արքայազն, - հուշեց Սեկարին պալատական երաժիշտը։ - Դա մեծ կախարդ Ռատամն է։ Նա միակն է, որ կարող է սովորեցնել Ձեզ փոխակերպվելու արվեստը։
Հաջորդ օրը կախարդը բերվեց պալատ։
- Լսել եմ ես, որ դու կարողանում ես մարդկանց վերածել գազանների, - հանդուգն կախարդի վրա նայեց Սեկարը։ - Դա այդպե՞ս է։
- Այդպես է, որ կա, հարգարժան արքայազն, - ի պատասխան խոնարհվեց Ռատամը։
- Սովորեցրու ինձ այդ կախարդությունը, հենց հիմա, - հրամայեց արքայազնը։ - Ես ուզում եմ վայրկյանական վեր ածվեմ չար գայլի։
- Բայց ինչի է դա ձեզ պետք, օ մեծն, - զարմացավ կախարդը։
- Այն բանի համար, որ ես այդպես եմ ուզում, - կատաղեց Սեկարը։ - Ես ուզում եմ, որ շրջակա բոլոր տարածքներում սարսափից քարանան, հենց նայեն իմ վրա։ Ոչ ոք չի կարող համեմատվել իր ուժով գազանի հետ, ոչ մի մարդ։
- Դե ինչ, - հոգոց հանեց Ռատամը ի պատասխան։ - Չկա ավելի հեշտ գործ։ Միայն թե, հարգարժան արքայազն, ուզում եմ զգուշացնել Ձեզ՝ մարդկանց գազանի վերածելու կախարդությունը՝ հեշտ կախարդություն չէ։ Դա իրականացնելու համար որոշակի ժամանակ է պետք։
- Ինչքա՞ն ժամանակ է քեզ անհրաժեշտ, որ վերածես ինձ վայրի գազանի, - հարցրեց արքայազնը։
- Քիչ, - պատասխանեց կախարդը։
- Եվ ի՞նչ ես պետք է դրա համար անեմ։ Միգուցե ես պետք է որոշ կախարդական բառեր ասե՞մ։
- Ոչ մի բառ էլ պետք չի, օ մեծ արքայազն։ Ձեր կենսակերպը ու վարքը, իրենք ամեն բան կանեն։
- Դե ինչ, - գոհունակությամբ ափերը շփեց Սեկարը, - տեսնենք։
Այսպես անցավ մեկ շաբաթ, հետո երկրորդը, իսկ երիտասարդ արքայազն Սեկարը, սպասելով մեծ կերպարանափոխությանը, ամեն օր բուռն ուրախություններ էր կազմակերպում՝ նա շատ խմում էր, շատ ուտում, կռիով ու վեճ սարքում։ Եվ ահա միա անգամ, առավոտյան արթնանալուց, Սեկարը նայեց հայելու մեջ իրեն ու սարսափեց, քանի որ նրա դեմքի կեսը գայլի էր։ Գոռալով նա նետվեց կախարդ Ռատամի մոտ։
- Ինչ արեցիր ինձ հետ, անիծված։
- Այն, ինչ ինքներդ էիք խնդրել, - հանգիստ պատասխանեց դրան կախարդը։
- Բայց ես քեզ խնդրել էի կերպարանափոխել ինձ գայլի ամբողջությամբ, սա ի՞նչ է, - մատնացույց արեց արքայազնը իր դեմքի գայլային կեսը։
- Բայց դեռ քիչ ժամանակ է անցել, - Սեկարին հանգստացրեց կախարդը։ - Մի անհանգստացեք, հարգարժան արքայազն։ Շուտով դուք ամբողջովին կվերածվեք գայլի։
Այդպես անցավ ևս մի որոշ ժամանակ անվերջ տոնախմբություններով ու զվարճանքներով։ Այդ ընթացքում Սեկարի մոտ պոչ աճեց, մարմինը ծածկվեց բրդով, ձեռքերն ու ոտքերը դարձան թաթեր՝ երկար ճանկերով, գոյլի երախի մեջ աճեցին ժանիքներ։ Պատանի արքայազնի ուրախությանը չափ չկար։
- Այ հիմա ես բոլորին ցույց կտամ թե ինչի է ընդունակ մեծն Սեկարը, - գոռում էր ամբողջ պալատով գայլի կերպարանքով արքայազնը։ - Կվախենան ինձանից։ Առասպելներ կսկսեն հյուսել, ինչպես մի սարսափելի գազանի։
Այդպես էլ ամեն բան տեղի ունեցավ։ Չկար ոչ մի երկիր, որում չպատմվեին սարսափելի առասպելներ վայրի գայլ Սեկարի մասին։ մարդիկ վախենում էին նրանից, թաքնվում իրենց տներում, դռները յոթ կողպեքով կողպում։ Իսկ վայրի գայլ Սեկարը միայն իրենից գոհ ատամներն էր բաց անում, տեսնելով թե ինչ ահ ու սարսափ է սփռում նա մարդկանց վրա։ Մի անգամ Սեկարը նույնիսկ համարյա թե վրա չհասավ մի ծերունու վրա ու չպատառոտեց նրան մասերի։
«Ի՞նչ է ինձ հետ կատարվում, - սարսափով մտածեց Սեկարը, նայելով փախչող ծերունու հետևից։ - Մի՞թե ես այսքան սկսել եմ վերածվել գազանի, որ պատրաստ եմ սպանել անմեղ մարդու»։
Նետվեց Սեկարը կախարդ Ռատամի մոտ։
- Վերածի ինձ կրկին մարդու, - խնդրեց Սեկարը, - այլապես ես ինձ համար պատասխանատու չեմ։ Օրեցոր ես ես ավելի ու ավելի եմ սկսում նմանվել վայրի կենդանու։
- Բայց, մեծն արքայազն, ախր դուք ինքներդ եք դա ուզել, - հակաճառեց կախարդը։
- Բայց ես չէի մտածում, որ գազանը իմ մեջ կհաղթի մարդուն։
- Դե ինչ, - մտածեց Ռատամը, - ձեզ կրկին մարդ դարձնելը հնարավոր է, բայց դրա համար շատ ժամանակ անհրաժեշտ կլինի։ Հնարավոր է նույնիսկ շատ տարիներ։
- Բայց ինչպես, - գազանավարի գռմռաց Սեկարը։ - Մի՞թե դու կախարդ չես։ Մի՞թե չես կարող ինձ մարդ դարձնել մի հասարակ կախարդությամբ։
- Կախարդությամբ չեք դուք, հարգարժան արքայազն, գայլի վերածվել, - հանգիստ պատասխանեց կախարդը։ - Ձեր ապրելակերպով եք դուք այդ սարսափելի կերպարանափոխությունը իրականացրել։ Ու հիմա, օրեցօր գազանայինը ձեր մեջ ավելի շատ է դառնում իսկ մարդկայինը ավելի քիչ է մնում։ Շուտով դուք կմոռանաք, որ երբևէ մարդ եք եղել։
- Չի կարող պատահել, - ոռնաց Սեկարը։ - Հուշիր ինձ, մեծն կախարդ, թե ինչպես կրկին մարդ դառնամ։ Մի կործանիր ինձ։
- Նույնպես, ինչպես գազան եք դարձել, - պատասխանեց կախարդը։ - Ուրիշ բան չունեմ ձեզ ասելու։
Ու ստիպված էր Սեկարը լքել պալատը, հեռանալ մարդկանցից ու գնալ խիտ անտառ։ Երկար ամիսների ընթացքում նա սովորեց լավ որս անել ու քնել սառը հողի վրա։ Իր անունը նա բոլորովին մոռացավ, իսկ որ երբևէ արքայազն է եղել, շատ աղոտ էր հիշում։
Մի անգամ անտառում թափառելու ժամանակ, գայլ-Սեկարը հանդիպեց մի էգ գայլի իր սերունդի հետ։ Նկատելով անծանոթին, էգ գայլը ատամներ ցույց տվեց, նախազգուշացնելով գայլին, որ իր թուլաների համար պատրաստ է ամեն ինչի։ Բայց Սեկարը չէր էլ մտածում նեղացնել էգ գայլին ու նրա փոքրիկներին՝ նա ուրիշ հոգսեր ուներ։ Շուռ գալով, Սեկարը հեռացավ, բայց էգ գայլը նրա հետևից հասավ։ Երևում է վերջինիս սիրտը ճմլվեց միայնակ գայլի համար։
Այդպես էլ նրանք սկսեցին միասին ապրել մի փոքր քարանձավում՝ Սեկարը, էգ գայլն ու գայլուկները։ Սեկարը սիրեց գայլուկներին։ Նա չէր էլ իմանում, որ ունակ է այսպիսի խոր զգացմունքներ ունենալ վնգստացող փոքրիկների նկատմամբ։ Այն բանի մասին, որ նա ժամանակին մարդ է եղել, Սեկարը բոլորովին մոռացել էր։ Հիմա նա բոլորովին այլ կյանք ուներ, որից ավելի լավը, նա նույնիսկ չէր էլ կարող պատկերացնել։
Բայց դժբախտությունը կախվեց Սեկարի ընտանիքի վրա՝ իրենց որջը գտան որսորդները։ Ու որոշեցին որսորդները, կամայական գնով կործանել ողջ գայլերի ցեղը։
- Այդ վայրի գազաններից միայն դժբախտություններ են լինում, - ասում էին որսորդները, գայլուկների վրա բարձրացնելով սուր շեղբերը։
- Ձեռք չտաք նրանց, - անսպասելիորեն հիշեց մարդկային լեզուն գայլ-Սեկարը։ - Ռադ եղեք այստեղից քանի կենդանի եք, - ատամները ցույց տվեց նա։ - Այլապես ես բոլորիդ կպատառոտեմ։
Վախեցան որսորդները խոսող գայլից, սարսափով գոռացին ու փախան։ Իսկ Սեկարը գրկեց իր վախից դողացող գայլուկներին ու միայն հիմա նկատեց, որ իր առջևի թաթերը վեր են ածվել ձեռքերի և որ չորս ոտքի վրա կանգնելն իր համար բոլորովին անհարմար է դարձել։ Այդպես Սեկարը կրկին գայլից՝ մարդ դարձավ։
Վերադառնալով պալատ, արքայազնը դեռ երկար չէր կարողանում հավատալ, որ կրկին մարդ է ու որ անուն ունի։ Նա դեռ երկար էր հիշում իր կյանքն անտառում, և՛ իր ջերմ որջը, և՛ բարի, քնքուշ էգ գայլին ու փոքրիկ վնգստացող գայլուկներին։ Շատ բան տեղի ունեցավ դրանից հետո Սեկարի կյանքում, բայց նա երբեք չմոռացավ իր ապրելակերպի ու վարքի այն մեծ ու խորամանկ կախարդության մասին։
ԱՎԱ ԱՐԴՈ