ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Չընդունված պոետը»

Կար չկար, մի պոետ կար, և նա խոր փիլիսոփայական իմաստով բանաստեղծություններ էր գրում։ Նա իր բանաստեղծությունները ամենատարբեր ամսագրեր և հրատարակություններ էր տանում, սակայն դրանք չէին տպագրում։ Խմագիրները հղում էին կատարում այն բանի վրա, որ այդ բանաստեղծությունների իմաստները, մեծամասամբ չեն համընկնում հասարակության տեսակետի հետ, որ նրա բանաստեղծությունները բերում են ոչ թե պոզիտիվ ստեղծագործ մտքերի այլ դրանց հակառակին, որ այդ բանաստեղծություններից օգուտ չկա, այլ միայն վնաս կա։

Եվ մի անգամ պոետը որոշեց դուրս գալ փողոց և կարդալ իր բանաստեղծությունները հասարակ մարդկանց, անցորդներին։ Նա մի ծառուցի ընտրեց, որը երելոյան ժամերին հատուկ մարդաշատ էր և սկսեց կարդալ իր բանաստեղծությունները։ Նրա շուրջ ամբոխ հավաքվեց։ Մի քանի բանաստեղծությունից հետո, լսողների մեջ աշխույժ դիսկուսիա ձևավորվեց։ Մարդիկ անմիջապես բաժանվեցին երկու ճամբարի՝ մի մասը պաշտպանում էր պոետի տեսակետը, իսկ մյուսը՝ վիճարկում։ Պոետը դադարեց կարդալ բանաստեղծությունը և սկզբից նույնպես մտավ այդ վեճի մեջ, պաշտպանելով իր ստեղծագործությունը, սակայն հետո, հետզհետե մի կողմ գնաց։ Նա հասկացավ, որ մարդկանց միայն առիթ տվեց, որ խոսեն այն բանի մասին, ինչն իրենց հուզում է։ Նրա բանաստեղծությունների մասին ոչ ոք այդպես էլ չհիշեց։

Եվ այդ ժամանակ պոետի գլխին մի միտք եկավ։ Նա ճանապարհվեց քաղաքի ծայրամաս, որտեղ ապրում էին աղքատ և հաճախ նաև անգրագետ մարդիկ։ Նա կանգնեց խաչմերուկում և սկսեց կարդալ իր բանաստեղծությունները։ Մի որոշ ժամանակ անց, նրան շրջապատեցին մարդիկ, որոնք շունչները պահած իրեն էին լսում։ Նա շարունակում էր ասմունքել և տեսնում էր, որ շատերի աչքերի մեջ արցունքներ հայտնվեցին։ Երբ նա ավարտեց, բոլորը սկսեցին ծափահարել նրան, մոտենում էին, ձեռքն էին սեղմում ու իրենց երախտագիտությունը հայտնում նրան։

- Ձեզ դու՞ր եկան իմ բանաստեղծությունները, - հարցրեց նա։

- Շատ գեղեցիկ բանաստեղծություններ էին, - պատասխանեցին մարդիկ։

- Իսկ ի՞նչ կասեք դրանց խոր փիլիսոփայական բովանդակության մասին, - փորձելով հասկանալ լսողին հարցրեց նա։

- Իսկ մենք բանաստեղծություններից և ոչ մեկն էլ չհասկացանք, - պատասխանում էին մարդիկ։ - Մենք այդ բառերի կեսն էլ չգիտենք։ Բայց այդ բառերը շատ գեղեցիկ էին, դրանք այնքան գեղեցիկ էին միացվում միմյանց, որ դրանց մեջ երաժշտություն էր հնչում։ Հա, ու մենք տեսանք, որ դու այդ գեղեցկությունը բերել ես մեզ, որ դու ջանացել ես մեր համար։ Եվ մենք շատ երախտապարտ ենք քեզ, այն բանի համար, ինչ արեցիր։ Մենք հազվադեպ ենք մեր նկատմամբ ուշադրություն տեսնում՝ հարուստ ու կրթված մարդկանցից։ Իսկ դու եկար և մեզ այսպիսի գեղեցկություն բերեցիր։ Շնորհակալ ենք քեզ դրա համար։

Անդրեյ Յակուշև