ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Մերկ արքայազնը»

Գնաց մի անգամ աղջիկը ջրի և ջրհորի միջից մի մատանի հանեց։ Իսկ մատանին ոչ թե հասարակ էր, այլ կախարդական։

- Բաց թող ինձ, գեղեցկուհի, - աղաչեց մատանին։ - Ես քո կամայական ցանկություն կկատարեմ։

- Մերկ արքայազն եմ ուզում – որ ինձ սիրի, խելացի լինի, բարի և հնարավորինս հարուստ,

- առանց զարմանալու և երկար մտածելու հայտարարեց աղջիկը։

- Այ քեզ բան, - զարմացավ մատանին և ճշտեց, - գոնե սպիտակ ձիու վրա՞։

- Ոչ, - կտուկ ասաց աղջիկը։ - Հետիոտն։

- Բայց ինչու՞, - չէր հանգստանում մատանին։

- Մի 20 տարի առաջ իմ մայրն այս ջրհորից մի կախարդական ապարանջան էր դուրս հանել և նա նույնպես առաջարկել էր ազատության դիմաց ցանկություն կատարել։ Մայրս էլ վերցրել ու սպիտակ ձիով արքայազն էր պատվիրել։

- Սպիտա՞կ, - կրկին հարցրել էր ապարանջանը։

- Սպիտակ ձիով, - պատասխանել էր ուրախացած մամանյան։

- Իսկ Ձեին ոսկե պայտերո՞վ։

- Օյ, ոսկե իհարկե։

- եվ սանձն էլ, երևի, մաքուր արծաթի՞ց, զմրուխտներո՞վ։

- Ահ, զմրուխտներով։

- Եվ որ արքայազնի գլխարկի մեջ էլ ջայլամի փետուրնե՞ր լինեն։

- Այո-այո, ջայլամի։

- Եվ որ բաճկոնն էր ասեղնագործված լինի թանկարժեք քարերո՞վ։

- Այո, այո, այո, - բացականչել էր իմ մամանյան և բաց թողել ապարանջանը։

Անմիջապես արքայազնն էր սլանալով եկել սպիտակ ձիու վրա։ Ահ, ինչ ձի էր։ Պայտերը մաքուր ոսկուց, աչքերը՝ կրակներ, սանձը՝ մաքուր արծատից, զմրուխտներով և ադամանդներով։ Իսկ բաճկոնը արքայազնի ամբողջությամբ փայլում էր թանկարժեք քարերից։ Բայց արքայազնը։ Այդ ի՞նչ արքայազն էր։ Ծուռ, կուզիկ, հիմար դեմքով, քիթը հարբեցողությունից կապտած, իսկ խոսքը – միայն հայհոյանք էր։ Իր ողջ թագավորությունը, իր ձին և բաճկոնն նա վաճառեց ու խմեց, իսկ հենց իմացավ, որ մայրս ինձանով հղի է՝ լքեց նրան ու գնաց ուրիշի մոտ։

Այ այսպես էլ իր դառը փորձով սովորեցրեց մամանյան ուշադրություն չդարձնել անէական դետալներին։

Ալեքսանդր Շուբնիկով

 
 

Այժմ կայքը դիտում են 632 հյուր