Ավերակների տակ մի հինավուրձ տաճար կար։ Հարյուրամյակներ առաջ այդ տաճարում աղոթքներ էին հնչում։ Սակայն անցավ ժամանակ, իսկ այն, ինչպես հայտնի է անողոք է ամեն ինչի նկատմամբ, տաճարը փլվեց և նրա տեղում հիմա մահացած քարեր էին հանգչում։
Այդ վայր եկան մի անգամ երկու օտարական և սկսեցին վիճել։ Օտարականներից մեկը ասում էր՝
- Ես միայն քարեր եմ տեսնում և բացի քարերից այլևս ոչինչ։
Եվ թող մի հազար անգամ ինձ կրկնեն, որ այստեղ երբեմն տաճար է եղել, ես դա այս քարերի մեջ չեմ տեսնում։
Մյուս օտարականը առարկում էր՝
- Իսկ ես, այս քարերի մեջ տաճար եմ տեսնում, քանի որ հասցրել եմ ժամանակին այն տեսնել սեփական աչքերով, մինչ այն, որ դա կվերածվեր ավերակի։
Այդպես վիճում էին օտարականները և վիճում ու որոշեցին օգնության դիմել տեղի իմաստունին։
- Դատիր մեր վեճը, իմաստուն։ Ո՞վ է մեզանից ճիշտ, պատասխանի մեզ։
Հոգոց քաշեց իմաստունը՝
- Երկուսդ էլ սխալվում եք։ Քանզի ձեզանից մեկը, ով քարեր է տեսնում այլ ոչ տաճար, իրապես է իրերը տեսնում, ներկայով ապրում։ Սակայն այդ ներկան նրա հոգին է թալանում՝ անցյալի գիտելիքներից է նրան զրկում։ Մյուսը, ով քարերի մեջ տաճար է տեսնում, անցյալով է ապրում, իսկ ներկան չի նկատում, դրանում էլ նրա հոգու աղքատությունն է։
ԱՎԱ ԱՐԴՈ
