ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Առակ «Երկուսը նավակում»

Մի անգամ, ցուրտ աշնանային եղանակին, օվկիանոսի մեջտեղում նավը ուժեղ փոթորիկի մեջ ընկավ։ Որքան էլ որ չպայքարեցին նավաստիները տարերքի դեմ, բայց այդպես էլ չկարողացան փրկել նավը, - ծովային խորխորատը կուլ տվեց այն և ողջ անձնակազմին բացառությամբ երկու մարդու՝ բոցմանի ու ծեր փիլիսոփայի։ Այս երկուսը մի փոքրիկ մակույքով փրկվելով, ուղղակի հրաշքով ապրեցին փոթորկի ամենաուժեղ պահը։ Սակայն իրենց վիճակը այնուամենայնիվ փրկության հույս չէր թողնում։

Երբ փոթորիկը մի փոքր հանգստացավ, տանջված թիավարողների մոտ հնարավորություն ստեղծվեց ոչ միայն շունչ քաշել, այլևս մի քանի բառ փոխանակել։

- Ինչքան էլ տարօրինակ չէ, - խոսեց ծերունին, - բայց ամեն բան տեղի ունեցավ ճիշտ այնպես, ինչպես երազումս տեսել էի։ Դեռ նավարկությունից առաջ ես սարսափելի երազ էի տեսել, կարծես նավը, որով ես նավարկելու եմ փոթորկի մեջ է ընկնելու ու խորտակվելու է։

- Այդ դեպքում ինչու՞ դու համաձայնվեցիր նավարկել, եթե այդպիսի երազ էիր տեսել, - զարմացավ բոցմանը։ - Դու կարող էիր տանը մնալ ու հիմա անվտանգության մեջ կլինեիր։

- Հասկանում ես, երազը ինձ միայն ցույց տվեց թե ինչ կլինի, սակայն ճանապարհ չհուշեց։ Եթե դու դատապարտված ես խեղդվել, ապա պարտադիր չէ խուսափել ծովից, որովհետև ջուրն ամեն դեպքում քեզ կհասնի, թեկուզ նույնիսկ քո սեփական լոգարանում։ Ճակատագրից չես փախչի։

- Բայց եթե դու գիտես քո վերջը և այն հանկարծ վրա է հասնում քեզ, ապա ինչ, կդիմավորես նրան խոնարհությա՞մբ, առանց պայքարի՞։

- Իսկ ի՞նչ եմ անում ես, ըստ քեզ այս մակույքի մեջ։

Դենիս Խարլամով

 
 

Այժմ կայքը դիտում են 2417 հյուր