Մի շտապիր վերցնել այն, ինչ դու ունես։
Ուշադիր եղիր, միգուցե քո հարստությունը շատ ավելի արժևոր է։
Աշխարհիս երեսին մի առասպել էր շրջում։ Այն պատմում էր մի անսովոր թռչնակի մասին – Մերիցայի սիրեցյալի։ Ցերեկը այդ թռչնակը աննկատ էր՝ թռչում էր, ծլվլում, փետուրները մաքրում, իսկ այ գիշերով թաքնվում էր նա մի թաքուն անկյունում և այնտեղ քնի մեջ ընկղմվելով,
...կենդանուց վեր էր ածվում թանկարժեքի։ «Հազվագյուտ գույնզգույն քարերից էր նա ստեղծված, - ասում էին գիտակները։ - Եթե իրեն վաճառեց, ամբողջ կյանքիդ համար փողը կբավարարի»։ Գիշերը թռչնակը բոլորովին անպաշտպան էր, քանի որ կենդանի չէր – նրա սիրտը սկսում էր բաբախել միայն լուսաբացին։ Եվ այսպես, եթե գտնես այդ թռչնակին, քեզ հետ վերցնես ու յոթ օր վանդակի մեջ պահես, թռչնակը կհիվանդանա և կմահանա, հավերժ մնալով թանկարժեք։ Այ այդ ժամանակ նրա հետ կարելի է անել այն ամենը, ինչ մտքովդ անցնում է՝ վաճառել կամ հիանալ նրա գեղեցկությամբ։ Դժբախտությունը միայն նրանում է, որ բոլորը միայն խոսում են այդ անլսելի հրաշքի մասին իսկ իրականում թռչնակին ոչ ոք երբեք չէր տեսել։
Այ այս առասպելն էլ պատմեցին Եգորին ընկերները։ Եվ էլ ով եթե ոչ նա լսեր նման պատմություններ։ Ով-ով բայց Եգորը կարող էր գտնել ում ուզես։ Մարդիկ նրա մասին խոսում էին, որպես մեծ զորականի։ Եգորը դա գիտեր և բավականություն էր ստանում իր փառքից։ Բայց դրա իրավունքն ուներ, որովհետև ոչ բոլորը կարող էին շաբաթներով նստել դաշտում, հետևել գողերին, չար մարդկանց, վայրի կենդանիների ու որքան անտառներում մոլորվածների էր նա գտել՝ անհամար։ Կարճ ասած լավ մարդ էր Եգորը։ Եվ ինչ ասես, ոչ ոքի էլ չէր մերժում օգնել։ Իր ծառայությունների համար շատ չէր վերցնում, ավել բան երբեք չէր պահանջում։ Ճիշտ է նա մենակ էր ապրում, բայց դե դա իր գործն էր։
Իսկ այստեղ ընկերները նրան էին կպել իրենց պատմություններով ու բոլորը նույն բանի մասին։ Ասում են՝
- Բոլորին դու կարող ես փնտրել, բոլորին գտնել, իսկ այս թռչնակին գտնելը, որի մասին այսքան շատ են պատմում, քո ուժերից վեր է, դեռ քեզ մեծ են անվանում։ Այ եթե դու այդ հրաշքը գտնես և մարդկանց ցույց տաս, այ այդ ժամանակ դու կլինես արտասովոր մարդ, հայտնի։ Քո մասին ամբողջ աշխարհը կխոսի։
Եգորը սկզբից միայն ձեռքն էր թափ տալիս այդ հիմարություններից, իսկ հետո արդեն սկսեց ինքն էլ մտածել՝ և իրոք, էլ ով, եթե ոչ ինքը գտնի առասպելական թռչնակին։ Իրենից ի՞նչ է գնում։ Միաժամանակ, միգուցե նաև կհարստանա, ու փառքն էլ դեռ ոչ ոքի չի խանգարել, ավելորդ էլ երբեք չի եղել։
Այդպես մտածեց Եգորը և ուղևորվեց թռչնակին փնտրելու։ Միայն թե ինչի՞ց սկսի։ Մարդիկ շատ բան են խոսում, բայց որևէ բան չեն իմանում։ Դե սկսեց նա ծերունիների մոտ գնալ, նրանց պատմությունները լսել։ Շարունակ ուզում եր իմանալ Եգորը այն մասին, թե ինչպիսին է իրենից այդ թռչնակը։ Միայն թե այ քեզ դժբախտություն՝ մեկն ասում էր, որ մեծ թռչուն է, ուրուրի նման, իսկ մյուսը՝ ընդհակառակը, որ բոլորովին փոքրիկ է, սևուկ կամ նույնիսկ կարմիր, ով ասում էր, որ ճահճում է ապրում նա, իսկ ով՝ դաշտում։ Բոլորովին մոլորվեց Եգորը։ Ուզում էր արդեն մոռանալ այդ հիմար նախաձեռնությա մասին, բայց ի երջանկություն իրեն թե ի դժբախտություն, պառավը, ով ապրում էր գյուղից հեռու, մեկուսի, նրան իր մոտ կանչեց, թեյով հյուրասիրեց ու զրույց սկսեց։
- Թռչնակն այդ փոքրիկ է, դեղին, կտուցը նրա կապույտ է։ Թաքնվում է թռչնակը հասած կոկոսների արանքում, այդ պատճառով էլ դժվար է նրան այնտեղ նկատել։ Իսկ այդ թռչնակի թևի վրա ալ կարմիր բծիկ է այրվում, խարան է դա Վարպետի, ով նրան քարից է արարել։ Այդ արդեն հետո է ինքը՝ Մերիցան նրան կենդանացրել, որովհետև շատ է սիրել։
Դե ինչ, լսեց Եգորը պառավի պատմությունները ու որոշեց, որ այլ տարբերակ չունի։ Այդ պատճառով էլ առանց երկար մտածելու ուղևորվեց դաշտ։ Ամեն հասկ նա նայեց, յուրաքանչյուրին աչք անցկացրեց։ Շատ օրեր դրա վրա նա ծախսեց – ախր առաջին անգամ չէր։ Եվ ամեն դեպքում բախտը նրան ժպտաց՝ գտավ նա այդ հրաշալի թռչնակին։ Երկար հետևեց նա նրան, հետևում էր նրա յուրաքանչյուր թռիչքին ու նկատեց, թե ուր է նա գիշերելու գալիս և որտեղ է թաքնվում՝ լճի մոտի եղեգների մեջ էր նա գիշերում։ Միմյանցից հեռացրեց Եգորը եղեգները, և ահա նա, գեղեցկուհին, քնած է։ Եվ ախր ինչն է հրաշալին՝ մարդիկ չեն ստել – կենդանի թռչուն չի գիշերը – թանկարժեք է։ Լուսնի մանգաղի տակ, գունագեղ ակնեղենով է թռչնակը փայլփլում, գույնզգույն կրակներով է փայլում նրա յուրաքանչյուր քարը՝ փետուրները սաթով են այրվում, մեջքը արյունե հասպիսով կայծկլտում, կուրծքը՝ սուտակով է խաղում, կտուցը՝ շափյուղայով շողում։ Վերցրեց Եգորը թռչունին իր ձեռքը ու տուն տարավ։ Իսկ այնտեղ վանդակը դրեց ու դուռը ամուր-ամուր կողպեց։ Եվ այդպես էլ բոլոր յոթ օրերին խեղճին փակի տակ պահեց։ Թռչնակը միայն խղճալի ծլվլում էր, բայց ոչինչ անել չէր կարող։ Իսկ յոթերորդ օրը, ինչպես և ասում էին, նա հավերժ դառավ քարե։
Դե այդ ժամանակ էլ Եգորը թռչնակին ձեռքը վերցրեց, փողոց վազեց, սկսեց պարծենալ, թե տեսեք, մարդիկ, թե ինչ հերոս եմ ես։ Եվ այդ ժամանակ փառքը նրա տարածվեց ամբողջ աշխարհով։ Բայց դե ինչ-որ շատ չէր Եգորը այդ փառքով ուրախանում։ Նրա հոգու մեջ տագնապ էր թաքնվել, որ այս գործը, հենց այնպես Մերիցան չի թողնի՝ ոչ բարով վրեժ կլուծի։ Ում հետ բայց Մերիցայի հետ կատակը լավ չի վերջանում՝ նա կարող է և իրեն քարի վերածել և գետնի տակ տանել և անեծք նրա գլխին կապել։ վախենում էր Եգորը, գիշերները դողում էր աշնան տերևի պես։ Ընկերները ընդհանրապես նրան խորհուրդ էին տալիս արագ վաճառել թռչնակին։ Միայն թե Եգորը համառում էր։
- Ի՞նչ է, ես հենց այնպես եմ թռչնակին փնտրել ու գտել, - տաքանում էր նա։ - Որքան ժամանակ ու ուժ եմ ծախսել նրա վրա։ Ու ինչի՞ համար։ Որ վերցնեմ ու վաճառե՞մ այն։ Ոչ-ոչ, թող բոլորն իմանան, որ այդ թռչնակի տերը ես եմ։
Միայն թե չէր շտապում հավանաբար Մերիցան, Եգորից վրեժ լուծել, իսկ միգուցե, նրան թռչնակն այդ բոլորովին էլ հետաքրքիր չէր։ Համենայն դեպս հենց այդպես էր Եգորը մտածում, ու դրանով սփոփվում։ Իսկ այստեղ, հանկարծ, վաղ առավոտյան նրա տան դուռը ծեծեցին։ Նա բաց արեց դուռը, նայում է, իսկ իր առջև անծանոթ պառավ է կանգնած – իր տեղացի պառավներին նա բոլորին անգիր գիտեր – ձեռնափայտի վրա է հենվել, գլուխը թափ է տալիս, չար աչքերով նայում է ու ճպտում։
- Ի՞նչ ես ուզում, - առանց հարգանքի պառավին հարցրեց Եգորը։
- Թռչնակին ցույց տուր, - խնդրում է նա։ - Երկար ճանապարհ եմ անցել, որ այդպիսի չտեսնված բանը տեսնեմ։ Այնպես որ բարի եղիր, մի մերժիր խնդրանքս։
- Լավ, - համաձայնվեց Եգորը։ - Ինչ ասես չես անի ծեր մարդու համար։
Դուրս բերեց նա թռչնակին իր ափի մեջ։ Պառավը օխ քաշեց, ախ քաշեց, տեսնելով այդ գեղեցկությունը՝ և սիրտը բռնեց, և գլուխը թափ տվեց, և ձեռնափայտը թափահարեց իսկ վերջում էլ ընդհանրապես ի սրտե ծիծաղեց։ Զարմացած հայացքով ճանապարհեց նրան Եգորն ու դուռը փակեց, իսկ հոգին հանգիստ չի։
Հաջորդ առավոտյան կրկին դուռը ծեծեցին։ Բաց է անում, տեսնում է արդեն շեմին երկու պառավ են կանգնած, մեկը մեկին ինչպես երեկվանը – երկու կաթիլ ջրի նման միմյանց նման։
- Ի՞նչ է պետք, - տագնապով հարցրեց Եգորը։
- Թռչնակին ցույց տուր, - միաձայն խնդրում են նրանք։ - Ողջ կյանքում երազել են մենք տեսնել այդ հրաշքը։
Ցույց տվեց Եգորը թռչնակին։ Եվ այս պառավները նույնպես գլուխները թափ տվեցին, օխ քաշեցին, ախ քաշեցին ու վերջում ծիծաղեցին։ Բոլորովին շփոթվեց Եգորը։ «Վաղը, - մտածում է, - ով էլ դուռը չթակի, որ ոքի դուռը բաց չեմ անի»։
Առավոտյան կրկին դռան թակոց է լսում։ Միայն թե այլևս չի շտապում Եգորը դուռը բաց անել։ Նստել է հանգիստ, կարծես թե բոլորովին էլ տանը չի։ Բայց դե բոլորովին էլ այդպես չի՝ դուռը ուժեղ ու համառ են թակում ու ավելի ու ավելի ուժեղ, դուռը տեղից դուրս է գալիս, մի քիչ էլ, ու կկոտրվի։ Վախեցավ Եգորը, դուռը բաց արեց ու ախ քաշեց։ Տեսնում է ողջ փողոցը լցված է երեկվա պառավներով։ Տեսան նրանք Եգորին և սկսեցին իրենց ձեռնափայտերով գետնին հարվածել, պահանջելով՝
- Ցույց տուր թռչնակին։ Ցույց տուր թռչնակին։ Ցույց տուր թռչնակին։
Գետինը ոտքերի տակ ցնցվում է, երկնքում ամպերն են որոտում, երկինքը սև ամպերով է ծածկվել, քամին է չար ոռնում, իսկ պառավների ձայները ավելի ու ավելի են ուժեղանում։
- Ցույց տուր թռչնակին։ Ցույց տուր թռչնակին։ Ցույց տուր։
Վախեցավ Եգորը, ամբողջ մարմնով դողաց, ցնցվեց։ Թռչնակին հանեց, նայում է, իսկ պառավների մեջ կանգնած է գեղեցկուհի Մերիցան։ Հասկացավ Եգորը, որ այլևս չի խնայի նա իրեն, չի խղճա։ Իսկ Մերիցան չարությամբ նայում է Եգորին ու ծիծաղում։
- Դե ինչ, Եգորուշկա, - ասում է, - հաջողակ ես դու, այդպես չէ՞։ Եվ խելացի ես, և ճարպկությամբ է քեզ աստված շնորհել, համբերություն չի խնայել։ Ամեն բանում դու հոյակապ ես։ Ամեն բանում տաղանդավոր։ Միայն թե չար բան ես արել ու չես զղջացել։ Ես սպասում էի, որ չես դիմանա դու – ինքդ ինձ կբերես թռչնակին։ Միայն թե անչափ հպարտությունը այդքան էլ հեշտ բաց չի թողնում, ճի՞շտ է։ Դե ուրեմն իմացիր, Եգոր, թռչնակն այդ աշխարհում ամեն բանից թանկ է ինձ համար, որովհետև դա Վարպետի, իմ սիրելի ամուսնու ստեղծագործությունն է։ Այդ թռչնակին նա ինձ համար քարից է արարել, ու այնքան գեղեցիկ, որ այդ գեղեցկությունից նա ինքն է կենդանացել։ Իսկ դու նրան կործանեցիր։ Դու նրան ազատությունից զրկեցիր ու քո սիրտը նույնիսկ չդողաց, երբ նա, դժբախտը, առանց լռելու ծլվլում էր, քեզ խնդրելով նրան ազատ արձակել։ Դրա համար, Եգոր, ես քեզ չեմ խնայի։ Փառքի համար կենդանուն կործանել – չկա քեզ դրա համար ներում։
Ծունկի իջավ Եգորը, աղաչեց՝
- Մի կործանիր ինձ, տիրուհի։ Մի վերածի ինձ քարի։
- Քարի՞, - ծիծաղեց Մերիցան։ - Ախր դա, քանկագինս, քեզ համար շատ հեշտ կլիներ։ Ոչ, Եգոր, ես քեզ խելք ու խրատ կսովորեցնեմ, որով քեզ ճակատագիրը չի շնորհել։ Տես, Եգոր, յուրաքանչյուր պառավի ափի մեջ մի թանկարժեք քար կա։ Այդ քարերերից յուրաքանչյուրը՝ քա մեկ տարվա կյանքն է։ Այսօրվանից քո կյանքը այս պառավների ձեռքում է։ Տեսնու՞մ ես, թե որքան շատ են այդ քարերը՝ քո կյանքը երկար է։ Միայն թե այդքան երկար այն կլինի, եթե դու այդ բոլոր քարերը փնտրես ու գտնես։ Հիմա այդ պառավները, յուրաքանչյուրը մի կողմի վրա կհեռանա՝ նրանց գտնելը հեշտ չի լինի։ Բայց դե քեզ համար նոր չի՝ դու փնտրել ու գտնել գիտես։ Միայն թե միմյանց նման այդ պառավների մեջ, կա մեկը, ում ձեռքում չքնաղ զմրուխտե քար կա։ Այ այդ քարի մեջ, Եգոր, քո հոգին է պահված։ Տեսնում ես, - ծիծաղեց Մերիցան, - դու նույնիսկ չնկատեցիր քո հոգւ բացակայությունը, որովհետև չգիտեիր, որ դու այն ունես։ Եվ այսպես՝ չես գտնի մինչև կյանքիդ վերջը այդ քարը, ու քո հոգին հավերժ կմնա սառը զմրուխտի մեջ։ Ու եթե չգտնվի այն վարպետը, ով այդ զմրուխտից մի ինչ-որ չքնաղ բան պատրաստի, բայց այնպիսի, որ այն կենդանանա, ապա քո հոգին հավերժ բանտարկված կմնա մեռած քարի մեջ։ Դու ես, Եգոր, որոշում, թե ինչն է կարևոր՝ քարով պառավին գտնելը, որտեղ քո կյանքի մեկ տարին է, թե՞ այն պառավին գտնելը, որի ձեռքում քարն է, քո հոգուվ։ Բայց հիշիր, այսօր, դու մինչև լուսաբաց կյանք ունես, այդ պատճառով էլ ժամանակ մի կորցրու, ու ուղևորվիր պառավներին գտնելու։ Ու եթե իրոք դու այդքան մեծ ես քո փնտրելու վարպետության մեջ, ապա ամեն բան քո մոտ հոյակապ կստացվի։
Ձեռքը թափ տվեց Մերիցան և պառավները մի վայրկյանում հեռացան, ամենքը տարբեր կողմերի վրա։
Այ այսպես Եգորըն իր ողջ կյանքը թափառեց անտառներով, ճահիճներով, բնացատներով ու պուրակներով, ու պառավներին էր փնտրում, ու հատկապես նրան, ով իր հոգին էր իր ափի մեջ պահում։ Միայն թե գտավ նա վերջինիս երբ արդեն ծերունի էր։ Երևի այդպիսին էր նրա հաջողությունը։ Թակեց նա խրճիթի դուռը, իսկ ինքը կանգնել ու մտածում է՝ մի՞թե այս քարն էլ իր կյանքի մի տարին է։ Որքա՞ն է նա արդեն դրանցից հավաքել։ Մոտ հարյուր հատ կլինի։ Դուռը նրա առջև բաց է անում պառավը, նայում Եգորին, իսկ նրա ձեռքում մեծ զմրուխտ է, որում հոգին է փակված։ Լաց եղավ Եգորը, ծունկի իջավ։ Գրկել է քարը այդ։ Այ քեզ երջանկություն, այ քեզ անգին գտածո։ Նայում է, իսկ իր առջև ոչ թե պառավն է կանգնաց այլ ինքը՝ Մերիցան։
- Դե ինչ, - ասում է նա, - ապրես։ Հաղթահարեցիր դու փորձությունը։ Ափսոս, երևի, որ այդպիսի կյանք ապրեցիր։ Ախր ինքդ այն փչացրեցիր, ինքդ էլ ուղղեցիր։
Ի պատասխան Եգորը խոնարհվեց։
- Ափսոսելու բան չունեմ, տիրուհի, - պատասխանեց նա, - քանի որ հիմա գիտեմ, թե ինչ բան է կյանքի ամեն տարին, ու ինչ երջանկություն է գտնել այդ յուրաքանչյուր տարին։ Ու ինչ բան է հոգին կորցնելը, որն ի ծնե էր քեզ տրված։ Այլ կերպ ես այդ ամենը երբեք չէի իմանա։
Ժպտաց Մերիցան։
- Այ տեսնում ես, Եգոր, - ասում է նա, - դու ամբողջ կյանքդ ստիպված եղար ապրել, որ մի բան հասկանաս՝ մարդը արժեք ունի, որը թանկարժեք թռչնակից թանկ է, գեղեցիկ է ցանկացած գունագեղ քարից ու արժեքից, դա՝ հոգին է։ Ոչ մի բան նրա հետ չի կարող համեմատվել ոչ գեղեցկությամբ, ոչ արժեքով, ոչ ուժով։ Ցավում եմ, որ մարդիկ առ այսօր այդ մասին չգիտեն։
ԱՎԱ ԱՐԴՈ
