ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱԴԱՄԱՆԴԵ ԿՈՐԻԶԸ

Հարստությունը ուժեղներին է սիրում, իսկ կյանքը՝ ամուրներին։

Հին ժամանակներում, երբ մարդիկ մեզանից շատ բան գիտեին, մի նախանշան կար՝ փրկության տոնից հետո, խնձորները ուտում էին միայն երկու կեսի կիսելով, որովհետև հին հավատալիքը ասում էր՝ հասուն խնձորներում փնտրիր ադամանդե կորիզը։ Փոքր է այդ թանկարժեք քարը, բայց մեծ արժեք կարելի է նրա համար ստանալ։ Արժեք ոչ թե հասարակ մարդուց, այլ Մերիցայի ծառաներից։ Այդ պատճառով էլ մարդիկ ուշադիր էին խնձորների կորիզների նկատմամբ։

Ասում էին, որ այնպիսի երջանիկներ էին եղել, ում ձեռքը այնուամենայնից ադամանդե կորիզն ընկել է։ Միայն թե դժբախտությունը նրանում է, որ այդ դեպքերի մասին պատմությունները համարյա չեն պահպանվել, բայց մի այդպիսի պատմություն այնուամենայնիվ մեզ հասել է։

Պատմությունը մի հասարակ, ոչնչով չտարվերվող տղայի՝ Ֆյոդորի մասին է։ Կարծես թե շատ բան գիտեր, բայց քիչ էր անում, կարծես թե լավ մարդ էր, բայց միգուցե և վատն էր՝ հնարավր չէր պարզել։ Ապրում էր Ֆյոդորը համեստ, աննկատ, մարդկանցից խուսափում էր։ Մենակ էր ապրում՝ դե դա պարզ էր։ Բայց արի ու տես, թե ճակատագիրը ինչպես տնօրինեց՝ հենց այս մենակյացին ու սուսիկ-փուսիկին ձեռքն էլ հենց ադամանդե կորիզն ընկավ։ Ֆյոդորը հենց տեսավ այդ հրաշքը, հազիվ չմեռավ։ Այսքան տարիների ընթացքում առաջին անգամ նրան հաջողությունը ժպտաց։ Դե նա արագ կորիզը պահեց ու լռեց։ Եվ ում հետ նա կարող էր խոսել, իսկ ամենակարևորը՝ ինչի համար – սա իր երջանկությունն էր ու էլ ոչ մեկինը։

Գիշերեց։ Աստղերը երկնքում դողդղացին։ Երիտասարդ լուսինը սպիտակ կաթով լցվեց։ Թռչունները տարօրինակ ձայնով սկսեցին երգել։ Իսկ Ֆյոդորը պառկել է անկողնում, յուրաքանչյուր շշուկի ականջ է դնում և սրտի ահով սպասում է, թե երբ Մերիցայի ծառաները իրենց ընծայով կգան, ու ինչ գին կառաջարկեն։ Ամբողջ գիշեր Ֆյոդորը աչք չփակեց։ Իսկ առավոտյան վերցրեց ադամանդե կորիզն ու շուկա գնաց – այնքան անհամբեր էր նա արագ վաճառել իր գտածոն։ Իսկ շուկայում փնտրողներ շատ կային։ Նրանք ցանկացած ակնեղենի, թանկարժեք քարի պատրաստ էին բարձր գին վճարել։ Նրանցից էլ որոշեց սկսել Ֆյոդորը։ Իսկ այդ ժամանակ տեսնում է՝ մի կողմի վրա, ցախանոցի կողքին, մի տարօրինակ մարդ է կանգնած, կարծես բոլորից առանձնացել է – ինքը հարուստ չի հագնված, իսկ մատերին ոսկե մատանիներ ու ակնեղեն է փայլփլում։ Մոտեցավ Ֆյոդորը անծանոթին, իսկ ինչից սկսի, չի իմանում։

- Դե սկսիր նրանից, որ ադամանդե կորիզ ես խնձորի մեջից գտել, - առաջինը խոսեց անծանոթը։ - Ու այդքան մի վախեցիր, - ծիծաղեց նա։ - Շատ վախկոտ ես։ Դու ամբողջ գիշեր ինձ ես սպասել, իսկ հիմա վախից դողում ես։ Մի՞թե չգիտես թե ով եմ ես։ Լսել ես ախր իմ մասին և ոչ մեկ անգամ։ Ես ծառան եմ Մերիցայի, իմ անունն է Գնորդ։ Եվ ինչքա՞ն ես դու ուզում, բարի մարդ, քո գտածոյի համար։ Քո գինն անվանիր, մի ամաչիր։

Շփոթվեց ինչ-որ Ֆյոդորը։ Կանգնել է, բառաչում է, կարծես լեզուն կուլ է գնացել, իսկ գլխի մեջ թվեր են արշավում կարծես խելագարներ։

- Իսկ ինչքա՞ն կարելի է ուզել։

Բարձր ծիծաղեց Գնորդը՝

- Ինչքան մտքովդ կանցնի, այնքան էլ ուզի։ Ուզու՞մ ես ոսկով լի սունդուկ, բերնեբերան լցված։ Ամբողջ կյանքիդ կբականացնի։

- Սունդու՞կ, - գլուխը քորեց Ֆյոդորը։ - Սունդուկը – դա լավ է, միայն թե ինձ թվում է, քիչ է մի սունդուկը։ Ավելի լավ է երկուսը։ Ու մեր հաշիվները փակված են։

- Դե երկու, ուրեմն երկու, - պատրաստակամությամբ համաձայնվեց Գնորդը։ - Ուրեմն սա քո վերջի՞ն գինն է։

- Ոչ, - իրար խառնվեց Ֆյոդորը։ - Ավելի լավ է երեք սունդուկ ու վերջ։

- Դե թող երեք լինի։ Միայն թե ինձ թվում է, որ դա արդեն չափից շատ է։ Բայց դե կամքը տիրոջն է, այստեղ ես քեզ խորհրդատու չեմ – դու, մարդ, ավելի լավ գիտես քո կարիքները։ Դե եթե գնում համաձայնության եկանք, ուրեմն լսիր՝ արի այսօր գիշեր պանդոկի մոտ, որը գյուղի վերջում է կանգնած։ Այնտեղ մարդ չի լինի, մեզ ոչ ոք չի տեսնի։ Այնտեղ ինձ սպասիր։ Միայն թե հիշիր՝ սունդուկները կստանաս, բայց նաև մի պայման կկատարես։

- Է ոչ, - գլխի ըկավ Ֆյոդորը։ - Այ քեզ ճարպիկ։ Ես քո հետ ոչ մի պայմանի մասին չեմ պայմանավորվել։ Ոչինչ էլ ես քո համար չեմ անի։ Գիտեմ ես ձեզ՝ ձեռքերս ու ոտքերս կկապեք, հոգիս կսևացնեք, հետո էլ ստորգետնյա թագավորություն քարշ կտաք։ Մի էլ խնդրի նույնիսկ։ Ավելի լավ է ես ադամանդե կորիզը մի ուրիշի վաճառեմ, այլ ոչ քեզ։

- Դե ինչպես գիտես, - քմծիծաղ տվեց Գնորդը։ - Քեզ երեք սունդուկ ոսկի պետք չի, ուրեմն ես էլ չեմ պնդի, որոշողը դու ես։ Ուրեմն մնաս բարով։ Այլևս չենք հանդիպի։ Կգնեմ ես ադամանդե կորիզը նրանից, ով քեզանից ավելի զիջող կլինի։ Ինձ համար տարբերություն չկա։

- Լավ, - կանգնեցրեց նրան Ֆյոդորը։ - Թող քո ասածով լինի։ Միայն զգուշացնում եմ՝ քո հրահանգով ոչ ոքի չեմ սպանելու – իմ համար իմ անմեղ հոգին ավելի թանկ է քան երեք սունդուկ ոսկին։

Ծիծաղեց Գնորդը՝

- Այ թե ինչպես ես վախենում քո խիղճն արատավորես ու հոգիդ սևացնես, իսկ իմ ոսկուց չես գարշում։ Դե լավ, հանգստացիր, ոչ ոք քո հոգին պղտորել ու քեզ մեղքի մեջ մտցնել չի պատրաստվում – իմ խնդիրը դա չէ։ Ես հո հոգեվորս չեմ, ես – Գնորդ եմ, իմ գործարքները հարթ են։ Ես արդարության համար եմ հոգում, այլ ոչ մեղքի։ Իմ պայմանը կիմանաս գիշերը, պանդոկի մոտ։ Պայմանավորվեցի՞նք։

- Լավ, պայմանավորվեցինք։

Այդ բառերով էլ բաժանվեցին։

Գիշերեց։ Եվ կարծես դիտավորյալ, մութ, անաստղ, անլուսին գիշեր էր։ Գայլերն են անտառներում ոռնում, թռչուններն են վախենալու գոռում, կարծես թե մի ինչ որ դժբախտություն է տեղի ունենալու։ Գնում է Ֆյոդորը պանդոկի մոտ, խարխափելով, մի կերպ քայլում է, իսկ ոտքերը վախից ծալվում են։ Ու ինչ դժբախտություն՝ պանդոկում նույնիսկ լապտեր չի վառվում – երբեք այդպիսի բան չի եղել։ Ի՞նչ անի Ֆյոդորը։ Վախենալի է, բայց արդեն եկել է, այդ պատճառով էլ հենվեց պանդոկի դռանն ու կանգնեց, ավելորդ անգամ հոգոց հանել էլ էր վախենում։ Իսկ այստեղ, մեկ էլ գետնի տակից, ծխախոտատուփից դուրս պրծած սատանայի պես, դուրս է թռչում այն նույն Գնորդը, իսկ նրա հետ իր օգնականը, ոչ ստվերներ են, ոչ ուրվականներ։ Ամբողջովին դող ընկավ Ֆյոդորի մարմինը՝ վախից։ Պանդոկի դռանն ամուր սեղմվեց, ձեռքով կողպեքն է շոշափում, թաքստոցի հույսով։ Իսկ այստեղ, հողը պայթելով նրա կողքին երեք սունդուկ են դուրս թռչում։ Մոտեցավ Ֆյոդորին Գնորդը ու այնպես նայեց դժբախտին իր կրակի պես կարմիր աչքերով, ասում է՝

- Այս բոլորը քոնն է։ Եթե ցանկություն ունես, կարող ես յուրաքանչյուր սունդուկը բաց անել ու ստուգել։

Իսկ Ֆյոդորը վախից լեզուն կուլ է տվել։ Ուզում է ինչ-որ բան ասել – չի կարողանում։

- Այ քեզ մարդ, - քմծիծաղ տվեց Գնորդը։ - Ուզում ես հարուստ ու երջանիկ կյանք ստեղծել, իսկ աշխարհում ամեն բանից վախենում ես։ Եհ, հիմար, այն բանից չես վախենում, ինչից պետք է վախենալ։ Վախենալ պետք է սեփական ցանկություններից։ բայց դե լավ։ Քո սունդուկները քո առջև են։ Կորիզը տուր։

Ֆյոդորը պարզեց դողդղացող ափում ադամանդե կորիզը։

- Ամեն բան լավ է, - կորիզը շոշափեց Գնորդը։

- Իսկ պայմանը ո՞րն էր, - ամեն դեպքում որոշեց իմանալ Ֆյոդորը։

- Ուղղակի սովորական պայման։ Ոչ մի արտասովոր բան, որ հասարակ մարդը երբեք չի արել լավ կյանք ունենալու համար՝ բոլոր երեք սունդուկն էլ պետք է միանգամից տանես։

Ֆյոդորը քար կտրեց։

- Այդ ինչպե՞ս։ Դա անհնար է։ Ոչ մի հսկա աշխարհում չի կարող այդպիսի բան անել։ Իսկ իմ մասին բոլորովին խոսելն ավելորդ է։

- Դե ուրեմն վերցրու մի սունդուկը, - խորհուրդ տվեց գնորդը։ Ախր ես քեզ ասում էի, որ երեքը՝ շատ է։ Դու ինձ չէիր լսում։ Բայց ես քեզ դրա համար չեմ մեղադրում։ Այլ ելք եմ առաջարկում՝ վերցրում մի սունդուկը – այն դու հաստատ կտանես։ Այն իհարկե ծանր է, բայց քարշ տալ կկարողանաս – այնքան էլ դու տկար չես։

- Ախր նույնիսկ մեկ սունդուկը մինչև տուն տանելը հեռու է։ Չեմ կարողանա ես, - համարյա լաց եղավ Ֆյոդորը։

- Իսկ ինչու՞ ես տուն վերադառնում։ Հիմար ես։ Համագյուղացիներին ինչ ես ասելու, որ սունդուկը պանդոկի մո՞տ ես գտել։ Ստիպված կլինես պատմել և կորիզի մասին, և իմ մասին։ Մտածում ես մարդկանց քեզ հարևանություն անելը դու՞ր կգա։ Ախր կասեն որ հոգիդ սատանային ես վաճառել, կամ ավելի վատ՝ կթալանեն, նունիսկ կարող են սպանել այսպիսի հարստության պատճառով։ Այնպես որ կտանես դու սունդուկը մինչև ճամփաբաժան, այնտեղ քեզ սայլ է սպասում կառապանով, նա էլ քեզ քաղաք կտանի։ Իսկ այ քաղաքում, ինքդ արդեն կհասկանաս, թե ինչը որտեղ է։ Տեսնում ես, ամեն բան մեզ մոտ հաշվարկված է։ Դե ի՞նչ։ Վերցնու՞մ ես մի սունդուկը – այն երկուսը քեզ պետք չեն։

- Մինչև ճամփաբաժա՞ն ասում ես, - մտքերի մեջ գլուխը քորեց Ֆյոդորը։ - Մինչև ճամփաբաժան այնքան էլ հեռու չէ։ Մինչև ճամփաբաժան ես կկարղանամ երկու սունդուկ էլ քարշ տալ։ Երկու սունդուկը մեկից լավ է։ Ո՞վ գիտե, մի սունդուկն ինձ հերիք կանի՞ - հիմա կյանքը թանկ է։

- Դե եթե կկարողանաս, ես միայն ուրախ կլինեմ։ Այս ամենը քոնն է։

- Ոչ, - վերջնականորեն որոշեց Ֆյոդորը։ - Մենք քեզ հետ երեք սունդուկների մասին էինք պայմանավորվել, այդ պատճառով էլ բոլոր երեքը կվերցնեմ։

- Տեղ կհասցնե՞ս, - քմծիծաղ տվեց Գնորդը՞։

- Կհասցնեմ։ Դու միայն օգնիր։ Ես միայն երկու ձեռք ունեմ, դու այ երրորդ սունդուկն իմ մեջքին կապիր։

- Էհ, անհանգիստ մարդ ես դու, ինչպես տեսնում եմ։ Լավ, թող այդպես լինի, կօգնեն քեզ իմ ծառաները՝ կամրացնեն սունդուկը մեջքիդ այնպես, որ այն հաստատ չի վայր ընկնի։

Նշան արեց Գնորդը իր ստվեր-օգնականներին և վերջիններս ճարպկությամբ մի սունդուկը կապեցին Ֆյոդորի մեջքին, իսկ մյուս երկուսը նրա ձեռքը տվեցին – տար, բարի մարդ, քո հարստությունը, եթե ուժերդ կհերիքի։ Եվ այ քեզ հրաշք՝ ասում են սեփական բեռը ծանր չի լինում, սակայն արի ու տես, որ դա այդպես չի՝ ծանր է։ Մի քիչ էլ, ու ուղղակի գետնի տակ կտանի, սատանաների, վհուկների և այլ չարքերի մոտ։ Ֆյոդորն արդեն մտածում էր, որ իր վերջն եկել է, որովհետև ի ծնե այդպիսի ծանրություն չէր տարել։ Մի քայլ արեց Ֆյոդորը, և այլևս տեղից շարժվել չկարողացավ, կարծես հողի հետ սերտաճել էր։ Վերջին ուժերով էր կանգնած մնում, բայց մի սունդուկը ամեն դեպքում գցեց։ «Դե, - մտածում է, - դեռ երկուսը մնացել են՝ ոչինչ»։ Մի քանի քայլ արեց Ֆյոդորը և երկրորդ սունդուկը գցեց։ Ուզում էր բարձրացնել այն, բայց ուր՝ մեջքին կապած սունդուկը այնքան ծանր էր, որ ոչ կարողանում էր կռանալ, ոչ շունչ քաշել, ոչ արտաշնչել։ «Գոնե մի սունդուկը մնաց», - ինքն իրեն հանգստացրեց Ֆյոդորը։ Միայն թե ուժերը ավելի էին պակասում։ Կռացել էր խեղճը մինչև գետին, իսկ ոտքերը, սունդուկի քաշից հողի մեջ էին մտնում։ Այ այդպես էլ, սունդուկը մեջքին, Ֆյոդորը մինչ գոտկատեղը գետնի մեջ մտավ։ Կանգնել է, ինչ անի՝ չգիտե, տեսնում է, որ այդ սունդուկը նրան գետնի տակ է քարշ տալու։ Սկսեց գոռալ, օգնություն կանչել։ Իսկ հեռվից ձիու խրխնջոց էր լսվում։

- Եհ, - ողբում էր Ֆյոդորը, - մի քիչ էլ, ու կհասցնեի մինչև կառապանը։

Գոռաց Ֆյոդորը, գոռաց, ձայնը բոլորովին կտրվեց։ Ու արդեն մտածում էր, կկորչի, իր կյանքով կհատուցի, բայց միայն թե նրան կառապանն օգնության եկաբ՝ մինչ ունքերը թիկնոցով ու այնպիսի սառնություն է նրանից փչում, որ փշաքաղվում ես։

- Դուր քաշելը, ես քեզ դուրս կքաշեմ, - ասում է կառապանը։ - Միայն թե դրա համար մի սունդուկ ոսկի կուզեմ քեզանից։

- Թող քո ասածը լինի, - առանց մտածելու համաձայնվեց Ֆյոդորը։ - Կյանքը կամայական ոսկուց թանկ է։

Հանեց կառապանը սունդուկը Ֆյոդորի մեջքից, ու օգնեց նրան հողի տակից դուրս գալ։

Տանջված, հոգնած Ֆյոդորը մի կերպ տուն է վերադառնում։ Գնում է ու լաց լինում։ Ինչպես կարող էր այսպես լինել, ինչպես ապրում էր աղքատության մեջ, այնպես էլ հիմա պետք է ապրի։ Ես ինչ անարդարություն է։ Նայում է, իրեն ընդառաջ Գնորդն է քայլում։ Մոտենում է Ֆյոդորին, նրա ափի մեջ ադամանդե կորիզը դնում ու ասում՝

- Չկայացավ իմ ու քո գործարքը։ Ամեն դեպքում, դու քո գտածոյի դիմաց ինչ-որ բան պետք է ստանաս։ Այնպես որ վաղը ես քեզ շուկայում սպասում եմ, կսակարկենք։ Միգուցե ինչ-որ պետքական բան դուրս կգա դրանից, - ասաց Գնորդը ու ծիծաղեց։

Հաջորդ օրը, Ֆյոդորը, ոչ կենդանի, ոչ մեռած մի կերպ քարշ եկավ դեպի շուկա։ Հոգնած հայացքով վաճառողներին ու գնորդներին նայեց, տեսնում է՝ մի կողմի վրա Գնորդն է կանգնած – ոչ մի հիվանդություն նրան չի կպնում, ու ինչպես նա կարող է հիվանդանալ երբ ծանր սունդուկներն իր վրա էր քարշ տալիս։ Մոտեցավ Գնորդին Ֆյոդորը, իսկ վերջինս նայեց նրա վրա ու ծիծաղեց՝

- Էս ինչպես է քեզ, բարի մարդ, պտտել։ Նայի, այլևս թափ չես կարողանա հավաքել այլևս։ Բայց մի վախեցիր, մի վախեցիր, ես դա այնպես եմ ասում, ծիծաղելու համար։ Ես կարծում էի, դու այլևս չես գա։ Միգուցե՞ կրկին սունդուկների մասին ես մտածում։ Դու հիմա փետուր չես կարող տանել, ուր մնաց սունդուկներ։ Երևի ճիշտ կլինի պառկես հանգստանաս։

- Դե ուրեմն միգուցե մի ուրի՞շ անգամ պայմանավորվենք, - հուսադրվեց Ֆյոդորը։

- Ոչ։ Ես շուտով հեռանալու եմ այստեղից, ու դու ինձ չես գտնի։ Ես էլ իմ գործերն ունեմ։ Ու դու միակը չես իմ մոտ՝ այսքան հաջողակ։ Դրա համար էլ արի, դու ինձ գին ասա, որն ուզում ես ադամանդե կորիզի դիմաց։

Մտքերի մեջ ընկավ Ֆյոդորը։

- Մի սունդուկ ոսկի, - ասում է։

- Սունդու՞կ, - զարմացած ունքերը բարձրացրեց Գնորդը։ - Իսկ կկարողանա՞ս արդյոք տուն տանել դու այդ վիճակում սունդուկը։ Նայիր, ամբողջ կյանքով հաշմանդամ կմնաս, այ այդ ժամանակ քեզ ոչ մի ոսկի էլ այլևս անհրաժեշտ չի լինի։ Ախր դու դեռ ծեր չես, ամբողջ կյանքդ առջևում է, միգուցե պայմանավորվեն մի բուռ ոսկեդրամներով – այդքանը դու հաստատ կկարողանաս տանել, - ծիծաղեց Գնորդը։

- Ես քեզ ասում եմ մի սունդուկ տուր, - պնդեց Ֆյոդորը։ - Դա իմ վերջին գինն է։

- Դե սունդուկ, ուրեմն սունդուկ, - ուսերը թոթվեց Գնորդը։

- Ոչ, սպասիր։ Երկու սունդուկ։ Երկու։ Ու պայմանավորվեցինք՞

- Լավ։ Թող լինի երկու։ Դե ինչ, սպասում եմ քեզ պանդոկի մոտ։ Չուշանաս։

Կրկին սև և անլուսին գիշեր իջավ երկրի վրա։ Կնգնել է Ֆյոդորը պանդոկի մոտ ու սպասում։ Ահա և Գնորդի ծառաները գետնի տակից դուրս թռան, ահա և սունդուկները տեղում են, ահա և ինքը՝ Գնորդը իր կարմիր աչքերով։ Տվեց նրան Ֆյոդորը ադամանդե կորիզը և վերջին ուժերը հավաքելով ամեն ձեռքը մի սունդուկ վերցրեց։ Եվ այնպիսի ցավ սողոսկեց նրա ողջ մարմնում, որ նա գոռաց ու կողքի վրա սկսեց ընկնել։ Բայց Գնորդի ծառաները ապրեն՝ նրանք կողքից օգնեցին Ֆյոդորին և թույլ չտվեցին որ նա ընկնի իր ողջ ունեցվածքով հանդերձ։ Խոր շունչ քաշեց Ֆյոդորը ու քայլեց։ Մի քայլ արեց, մյուսը, երրորդը... մի սունդուկը վայր գցեց։ Թքեց ու շարունակեց ճանապարհը։ Երկու ձեռքով վերջին սունդուկը քարշ է տալիս իր հետևից, համառում է, բայց միայն թե էլ ուժ չունի։ Անուժ ընկավ ծնկների վրա Ֆյոդորը, գրկեց իր սունդուկն ու դառը արցունք թափեց։ Ու հասկացավ, որ շուտով հոգին աստծուն կտա, այնքան վատ էր իրեն զգում։ Վախեցավ նա, սկսեց օգնություն կանչել։ Դե կառապանն էլ անմիջապես հայտնվեց։ Կրկին փրկության համար սունդուկը վերցրեց, կենդանի ջուր խմեցրեց նրան, իսկ տուն գնալու ճանապարհին կրկին Գնորդը՝ Ֆյոդորին որսաց ու ադամանդե կորիզը նրա ափը խոթեց։

Գիշերն անցավ։ Օր սկսեց։ Ֆյոդրը կրկին շուկա գնաց։ Կանգնել է, օրորվում է, բոլորովին վատ է իրեն զգում, իսկ Գնորդը նրան ծաղրում է։

- Դե ինչ, - ասում է, - գին մտածեցի՞ր։ Միգուցե մի անգամ էլ սունդուկ ուզես, իսկ ավելի լավ է երկու, իսկ եթե երեք, ապա բոլորովին լավ կլինի։ Եթե ուզում ես, կարելի է նաև չորս սունդուկ։ Տեսնում եմ, տեսնում թե ինչպես քո աչքերը չորորդ սունդուկի մասին լսելուց փայլեցին։ Դե ինչ արած՝ ցանկությունները, մարմնից շատ հեռու են։ Լավ, ասա քո գինը։ Թող այդպես լինի, ես քեզ վերջին անգամ կլսեմ։ Ասա, որովհետև այլևս քեզ այսպիսի հնարավորություն կարող է չտրվել։ Եվ ինչքա՞ն ես ուզում ադամանդե կորիզի համար։

Բարձրացրեց Ֆյոդորը իր հոգնած աչքերն ու ասաց՝

- Հենց այնպես վերցրու։ Ինձ այն պետք չէ։ Անազնիվ է քո առևտուրը, ես քո հետ խոսելու բան չունեմ։ Վերցրու ու հեռացիր։ Չեմ ուզում այլևս քեզ տեսնել։

- Բայց ի՞նչ է պատահել, - քմծիծաղ տվեց Գնորդը։ - Մի՞թե դադարել ես ուզենալ հարուստ լինել։ Դու մտածիր, ախր թե ինչ հաջողություն է՝ մի գիշերում հարստանալը։

- Ես արդեն ասացի, - գոռաց Ֆյոդորը, - Վերցրու այս ընծան ու հեռացիր։ Ես այլևս քեզ հետ խոսելու բան չունեմ։ Խաբում եք դուք բոլորդ, խաբում եք հասարակ մարդկանց, ընդ որում անիմաստ։

- Բայց ինչու՞մ եմ ես քեզ խաբել, բարի մարդ։ Ինչու՞ ես ինձ անիմաստ վարկաբեկում։ Մի՞թե ես քեզ հետ ազնիվ չեմ եղել։ Ու եթե ես քեզ ուզենայի խաբել, ադամանդե կորիզը քեզ ամեն անգամ չէի վերադարձնի։ Ճիշտ բաներ չես խոսում և ճիշտ մարդու վրա չես բարկանում։ Դու ավելի լավ է հիշիր, թե ինչ խորհուրդ էի ես քեզ տալիս մեր առաջին հանդիպման ժամանակ՝ վերցու, ասում էի, մի սունդուկ – քեզ քո ողջ կյանքի համար բավական է։ Իսկ դու համառեցիր՝ երեք սունդուկ էիր ուզում, կարող էիր չորորդն էլ ուզել։ Իսկ եթե անմիջապես մեկը վերցնեիր, անպայման կկարողանայիր տուն քարշ տալ – դեռևս շատ ուժ ունեիր։ Այնպես որ հիվանդ գլխից առողջին մի դիր։ Քո գինն ասա։

- Հենց այնպես եմ տալիս, - արցունքներն աչքերին ասաց Ֆյոդորը։ - Վերցրու, մեղքից հեռու, թե չէ շուտով այսպիսի կյանքից ոտքերս կտնկեմ։

- Արի գոնե մի բուռ ոսկեդրամ տամ քեզ, - պնդում էր Գնորդը։

- Ոչ։ Պետք չէ։ Չեմ ուզում։ Թե չէ չեմ կարողանա հաշտվել այն բանի հետ, որ այդքան էժան եմ վաճառել ադամանդե կորիզը։ Ավելի լավ է հենց այնպես տամ – ափսոսելու բան չեմ ունենա։ Այնպես որ վերցրու այս անիծված գտածոն քեզ ու մնաս բարով առհավետ։

- Մնամ բարով թե ոչ, դա դու չես որոշում, - խոժոռվեց Գնորդը։ - Ես չեմ քեզ նվիրել ադամանդե կորիզը, ու ես էլ չեմ կարող քեզանից այն ձրի վերցնել։ Կվերցնեմ ես այն, որ պահպանեմ։ Բայց հաշվի առ՝ ես քեզ այն կվերադարձնեմ, երբ կափսոսես այդ մասին։ Այնպես որ, այսօր թե վաղը, կարող ես դու ինձ հյուր կանչել։ Ես չնայած, որ ժամանակ չունեմ, բայց քեզ իմ այցելությամբ կհարգեմ։

Այ այսպես Ֆյոդորը մնաց առանց ադամանդե կորիզի, ու առանց ասկով լի սունդուկների – առանց ոչինչի մնաց։ Բայց երբեք դրա համար չէր ափսոսում։ Ոչ մի օր նա չհիշեց ադամանդե կորիզի մասին։ Իր չարչարանքով փող էր աշխատում։ Ապրում էր, միգուցե և ոչ հարուստ, բայց մոտակա հարստության մասին մտածել էլ չեր կարողանում, քանի որ հասկանում էր՝ եթե կրկին կանչի Գնորդին իր ադամանդե կորիզով, ապա այլևս չի ապրի, ախր կկործանի ինքն իրեն այդ սունդուկների, այդ անհամար հարստության պատճառով։

Նա, ով լսել է այս պատմությունը, սովորաբար ծիծաղում է Ֆյոդորի վրա, ով մեղադրում է նրան, ով էլ՝ գովում։ Իսկ ես ձեզ այսպես կասեմ՝ մի շտապեք մեղադրել կամ արդարացնել։ Ինքներդ մտածեք, թե ինչ չտեսնված ընծա է դա – ադամանդե կորիզը։ Եթե այնպես պատահի որ դուք գտնեք, մի՞թե չէիք ուրախանա այդ հաջողությամբ։ Ու անելիք էլ չկա՝ միայն պետք է գին ասել – ցանկացած, ինչ գլխիդ կգա – ու վերջ, վերցրու քո բարիքը։ Իսկ պայմանը, ինչ է՝ հիմարություն։ Այնտեղ ճանապարհն էլ միայն պետք է մինչև ճամփաբաժան անցնել։ Մի՞թե դա շատ է։ Հավատացեք, որ բոլորովին կարճ է։ Ֆյոդորի մոտ միգուցե և չստացվեց, իսկ ձեզ մոտ, անպայման կստացվի, դուք երիտասարդ եք և ուժեղ։ Եվ կապրեք դուք այդ ժամանակ հարստության մեջ մինչև ձեր վերջին օրերը։

ԱՎԱ ԱՐԴՈ