ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
ԱՐԾԱԹԵ ՄԱՆԳԱՂԻԿԸ

Արծաթե մանգաղիկ կգտնես – մի շնորհ ձեռք կբերես, մյուսը՝ կկորցնես։

Մի հին ամառվա ընթացքում է տեղի ունեցել այդ եզակի հրաշքը՝ երկնքից աստղեր էին ընկնում։ Ընկնում էին մեկմեկու ետևից։ Երկնքում լիալուսինն էր լուսավորվում, ու մեկ էլ կարծես մի ինչ-որ կախարդանքով նրա կեսը անհետացավ ու մնաց երկնքում միայնակ փայլելու սպիտակ կիսալուսինը։ Այ թե ինչ տարի էր, այ թե ինչ ամառ էր։ Մարդիկ դեռ երկար էին այդ իրադարձության մասին խոսում, իսկ հետո մոռացան՝ ինչ եղել է, անցել է – էլ ինչ հիշեն։ Միայն թե այդ ամենը հենց այնպես չէր։

Ժամանակ անցավ։ Ու մի անգամ անտառի թավուտ քայլամոլոր հասավ Կուզման, մի հոյակապ կոշկակար, ու ընդհանրապես ամեն բանի վարպետ։ Ինքը երիտասարդ, գեղեցիկ, ու ուժեղ։ Միայն թե անտառ էր գնացել ոչ թե հատապտղի ու սունկի հետևից այլ որ մի բարձր ու ամուր ճյուղ գտնի ու դրա վրա կախվի։ Իսկ ինչու՞։ Որովհետև սեր էր։ Բա էլ ինչպես։ Դրանից են բոլոր տհաճություններն ու դժբախտությունները։ Սերը չլիներ, միգուցե և մարդիկ քիչ սխալներ ու հիմարություններ կանեին։ Միայն թե մարդուն դրա համար էլ սիրտը տրված է, որ սիրի։ Դե Կուզման էլ իր Ալյոնային էր սիրում։ Ալյոնան էլ Կուզմայի համար հոգին չէր խնայում։ Միայն թե նրա հայրը համառում էր։

- Զույգ չի քեզ համար այդ բոբիկը, - ասում էր։ - Այսպիսի գեղեկուհությամբ, ինչպիսին քոնն է, այսպիսի խելքով, քեզ հարուստ փեսացու է պետք։ Իսկ ի՞նչ կարող է քեզ առաջարկել աղքատ կոշկակարը։ Նա նույնիսկ իր տունը չունի։

Դե ի՞նչ այստեղ անել։ Հոր կամքին հակառակ չես գնա։ Տանջվում էր Ալյոնան, տանջվում էր նաև Կուզման։ Բայց դե ինչ օգուտ այդ տանջանքներից երբ կյանքը փոխել ոչ մի կերպ հնարավոր չէ։ Ահա և որոշեց Կուզման վերջ տալ իր երիտասարդ կյանքին, որ չտանջվի։ բայց երևի Կուզմային լսեցին երկնքում և նրան աննման ընծա ուղարկեցին՝ լայնասաղարթ թխկիի տակ, ճիշտ ու ճիշտ այն վայրի մոտ, որտեղ ըստ պատմությունների աստղեր են թափել, մի աննկարագրելի գեղեցկության մետաղազարդ էր ընկած՝ արծաթե մանգաղիկ, ամբողջովին զարդարված ադամանդներով։ Ձեռքը վերցրեց Կուզման այդ մետաղազարդը, ծունկի իջավ և երկնքին երախտագիտություն հայտնեց։

- Այ հիմա Ալյոնայի հայրը գոհ կլինի, - ուրախանում է Կուզման։ - Այսպիսի հարստությունից նա երբեք չի հրաժարվի։

Եկավ այդ ընծայով Կուզման՝ Ալյոնայի հոր մոտ, վերջինս ձեռքում պտտեց, տրորեց, կկոցեց՝

- Որտեղի՞ց քեզ այսպիսի հարստություն։ Միգուցե ինչ-որ մեկից գողացե՞լ ես։

- Ոչինչ էլ չեմ գողացել։ Ինքս եմ այս մանգաղիկը պատրաստել, - ստեց Կուզման։ - Դու գիտես, որ ես ամեն բանի վարպետ եմ՝ ինչ էլ չանեմ, ամեն բան շատ լավ է ստացվում։ Հեռավոր ազգականներից մի որոշ ժառանգություն էր մնացել, ես այն պահել էի, այ հիմա, առանց ափսոսանքի դստերդ եմ տալիս, որ նա երջանիկ լինի, իսկ նրա հետ էլ ես չտխրեմ։ Դե ինչ, կտա՞ս հիմա քո աղջկան կնության՝ ինձ, հասարակ կոշկակարին։

- Կտամ, - գոհ ժպիտով ասաց Ալյոնայի հայրը։ - Երջանիկ եղեք, երիտասարդներ։ Խաղաղություն ձեզ և սեր։

Եվ ինչպես ընդունված է, Ալյոնան՝ Կուզմայի հետ ամուսնացան ու սկսեցին ի ուրախություն իրենց ապրել։ Ալյոնան արծաթե մանգաղիկն իր վրայից չէր հանում, բոլորի առջև դրանով հպարտանում էր։ Ընկերուհիները նայելով այդ գեղեցկությանը, նախանձում էին, ու իրար մեջ քչփչում։

Այսպես անցավ մեկ տարի։ Իսկ հաջորդ տարի ԱԼյոնայի հետ սկսեցին տարօրինակ բաներ կատարվել՝ երազներ էր նա տեսնում չտեսնված գեղեցկության։ Եվ այդ բոլոր երազներում Մարիցան է տնօրինում։ Քնքշորեն նա ԱԼյոնային է ժպտում ու կանչում իր հետևից, քաղցր խոսքերով է գրավում։

- Ալյոնուշկա, - ասում է նա, - արի իմ հետևից գեղեցկուհի։ Արի վառ աստղիկներով, կարմիր արևներով, դողացող արևներով, Ծիր Կաթինով, որի վրայից չես իջնի, սիրուն ընդառաջ, գեղափայլ քարեր ափերիդ մեջ հավաքիր, ու տուն տար։

Ու հենց ավարտում էր այդ խոսքը Մերիցան, նույն վայրկյանին, Ալյոնայի առջև, աղեղով, Ծիր Կաթինն է ճկվում։ Եվ ցանված է այն ոչ թե դողդղացող ասղերով, այլ գեղափայլ քարերով, այն էլ այնքան գեղեցիկ, որ կողքով անցնել հնարավոր չէ։ Վերցնում է իր ձեռքը մի քար Ալյոնան, միայն մտածում է՝ «Այ թե ինչ գեղեցիկ մատանի դրանով կստացվի», և նույն պահին արդեն մատանին ոսկով է այրվում իսկ նրա վրա էլ գեղափայլ քարն է փայլփլում։ Այ քեզ հրաշք։

Դրանով էլ արթնանում էր նա քնից։ Աչուկները բաց էր անում, նայում է, իսկ մատին այն նույն մատանին է փայլում։ Սարսափում էր այդպիսի պահերին Ալյոնան։ Նա Կուզմային էր արթնացնում, իսկ վերջինս միայն աչքերն էր թարթում ու այդ ամենը ընդունում այնպես, ինչպես կա։

- Տալիս են հարստությունը հենց այնպես՝ վերցրու, - ասում է նա։

Երկար դիմացավ Ալյոնան։ Ու մի անգամ այնուամենայնիվ չդիմացավ՝ ամուսնուն վրա հասավ, գոռաց՝

- Խոստովանիր, որտե՞ղ ես գտել արծաթե մանգաղիկը։ Մի ստիր, թե չէ կհեռանամ քեզանից։

Մտմտեց կուզման և ամեն դեպքում խոստովանեց ամեն ինչում։ Հենց լսեց այս պատմությունը Ալյոնան, գլուխը բռնեց ու ողբաց՝

- Այ թե հիմար ես ինչքան, Կուզմա, ախ ինչքան հիմար ես։ Եվ ինչպես է մտքովդ անցել Մերիցայի հարստությունը ձեռքդ վերցնել։ Ախր բարի բանի չի բերի դա, բարի չի լինի։ Ոչ մի լավ բանի այն չի բերում հասարակ մարդկանց։ Վերցրու մանգաղիկը, Կուզմա, ու հետ տար անտառ, այն թխկիի մոտ, որի կողքին այդ մետաղազարդն ընկած էր։

Համառեց Կուզման։

- Ուրախ կլինեի ես Ալյոնա, այդ ընծան հետ տանել, բայց այլևս իմ իշխանության տակ չէ դա։ Ինքդ մտածիր, եթե հետ տանեմ ես այդ մանգաղիկը, հորդ ի՞նչ եմ ասելու։ Չի հավատա նա ինձ, կասի թե խմել եմ ես այդ թանկարժեք իրը, քեֆ անելու վրա եմ ծախսել։ Մեզ հանգիստ ապրել այլևս չի թողնի։ Հետ չեմ տանի ես այդ մետաղազարդը, նույնիսկ այդ մասին մի խնդրի։ Ավելի լավ է ինձ լսիր, սիրելիս, արի դեռևս սպասենք։ Երազները, դրանք կարծես ուրվականներ լինեն, ոչ ավել։ Եթե Մերիցան մեր նկատմամբ բարի է, որ այդպիսի հարստություներ է քեզ ամեն օր նվիրում, ուրեմն դուր ես եկել դու նրան։ Դու Ալյոնա, ախր մաքուր հոգի ունես, լավն ես, գեղեցիկ, ինչու՞ Մերիցան քեզ չպետք է երես տա։ Դրա մեջ ախր ոչ մի վատ բան չկա։ Արի ավելի լավ է մենք ավելի շատ հավաքենք այդ հարստությունը, վաճառենք, ու քաղաքում տնակ առնենք։ Քո հորից հեռու գնանք, որ մեզ նա չկարողանա գտնել։ Իսկ այ երբ նրա կամքը մեր վրա այդքան ուժեղ չի լինի, երդվում եմ քեզ, որ կտանեմ ես արձաթե մանգաղիկն այնտեղ, որտեղից վերցրել եմ։ Ու ամեն բան մեզ մոտ լավ կլինի։ Այ կտեսնես սիրելիս։

Այդպես էլ որոշեցին։

Եվ ամեն ինչ ընթացավ նախկինի պես՝ Ալյոնան աչքերը փակում է – Մերիցան իր առջև է հայտնվում, գեղափայլ-աստղերով իր հետևից է տանում ու ամեն անգամ ավելի ու ավելի հեռու, այնքան, որ թվում է թե տուն վերադառնալու ճանապարհը կկորցնես – էլ չես վերադառնա։ Այ այստեղ էլ Կուզման կասկածեց, որ մի բան այնպես չէ՝ իր կինը մինչև կեսօր քնում էր, ու արթնացնել նրան հնարավոր չէր լինում։ Հասկացավ նա, որ ամեն բան վատ է։ Վերցրեց Կուզման արծաթե մանգաղիկը ու անտառի խորքը վազեց, այն թխկին գտավ։ Դրեց նա մանգաղիկը ծառի տակ ու արդեն պատրաստվում էր հեռանալ – Մերիցան նրա առջև հայտնվեց։

- Նույնիսկ հույս մի պահիր, Կուզմա, - ասում է նա։ - Չի փրկի սա քո Ալյոնային։ Իմ իշխանության տակ է նա։ Բաց չեմ թողնի ես նրան։

Ծնկի իջավ տիրուհու առջև Կուզման։

- Գթա, տիրուհի, - աղաչեց նա։ - Սատանան էր ինձ մոլորեցրել այս մետաղազարդը վերցնեմ։ Ախր օգուտի համար չեմ ես այդպես վարվել – ուզում էի իմ սիրուն օգնել։ Արա ինձ հետ ինչ ուզում ես, տիրուհի, միայն Ալյոնային ձեռք մի տուր, բաց թող իրեն, աստծով եմ խնդրում։

- Էհ, Կուզմա, - հոգոց քաշեց Մերիցան, - ամեն բան այդքան էլ հեշտ չէ՝ պարտավորություններով եմ ես կապկպված – չեմ կարող խախտել ես իմ տված խոստումը։ Ես պարտավոր եմ Ալյոնային տանեմ աստղային Հսկայի մոտ։ Նրա անբնական ուժի շնորհիվ, իմ ստորգետնյա թագավորությունում նոր ակնեղեն է հայտնվել, որոնց մարդիկ առ այսօր իրենց աչքերով չեն տեսել։ Այդ Հսկան, երկինքն է ցնցում, աստղեր է վայր գցում, իսկ հետո այդ ընկած աստղերը ի շնորհիվ ի ստեղծագործության, արձաթե մանգաղիկի, դարձնում է թանկարժեք քարեր։ Այդ մանգաղիկով իմ ձեռքերն ու ոտքերը կապված են։ Եվ կուզեի ես ամեն բան փոխել, բայց չեմ կարող՝ երկար տարիների ընթացքում հյուծվել է, Կուզմա, իմ հարստությունը, իսկ Հսկան ինձ օգնության է եկել։ Միայն թե այդ օգնության դիմաց ես պետք է ամեն անգամ մեկական մարդ տանեմ նրա մոտ։ Կույր է Հսկան ի ծնե և անզգա, իսկ այսպես, ի շնորհիվ մարդկային աչքերի ու զգացմունքների, կարողանում է ճանաչել աշխարհի ողջ գեղեցկությունը։ Դրանով էլ ապրում է։

Բարկացավ Կուզման։

- Ինչ-որ ապակու կտորների համար, դու կենդանի մարդկանց սարսափելի տանջանքների ես դատապարտում, - գոռում է։ - Իսկ ես քո առջև ծունկի եմ իջնում։ Արժանին չես դու այսպիսի հարգանքի, թող որ դու հազար անգամ տիրուհի լինես։

Միայն թե չէր նեղանում այդ խոսքերից Մերիցան։

- Մի տաքացիր, Կուզմա, - քնքշորեն ասում է նա։ - Հասկանում եմ ես քո բարկությունը։ Ես ինքս էլ դժբախտ եմ նրանից, որ պետք է կատարեմ աստղային Հսկայի կամքը։ Նա հեռու է, իսկ ես այստեղ պետք է ապրեմ։ Բայց մի ելք կա և դու, Կուզմա, ինձ կարող ես դրանում օգնել, ու համ էլ կփրկես քո Ալյոնային։

- Ասա, ինչ է պետք անել, ամեն բան կանեմ։

- Կոտրի, երկու կես ասա արծաթե մանգաղիկը։ Իսկ հետո, քո հմուտ ձեռքերով նորոգի դա, ու այնպես արա, որ ոչ ճաք մնա, ոչ կար երևա, կարծես թե նորը լինի դա։ Այ այդ ժամանակ, Հսկան մեզ իր տեսադաշտից կկորցնի, քանի որ դա արդեն քո ստեղծագործությունը կլինի, իսկ հարստությունը, աստված տա, իրենց թանկարժեք ուժը չեն կորցնի։ Այդ նույն պահին ազատ կարձակեմ ես Ալյոնային։

- Դե ինչ, - առանց մտածելու պատասխանեց Կուզման։ - Հեշտ գործ չի։ Ու ես էլ այդ գործերում մեծ վարպետ չեմ, բայց դե մտքիս լինի։ Ամեն ինչ էլ կանեմ։ Թող գիշերներ չքնեմ, բայց կանեմ։

- Միայն թե հիշիր, Կուզմա, - զգուշացրեց Մերիցան, - դու շատ ժամանակ չունես։

Առանց երկար մտածելու, կոտրեց արծաթե մանգաղիկը կուզման ու գործի անցավ։ Գիշեր ու ցերեկ աշխատում էր, ձևափոխում էր, մեկ մեկ նույնիսկ իր ուժերին չէր հավատում, լինում էր լաց էր լինում, մատերն արյունոտել էին, միայն տագնապալի քնով մի րոպե մոռանում էր – այնպես էր տանջվել, որ խոսքերով չես ասի, բայց մանգաղիկը վերականգնեց։ Բերեց նա այն Մերիցայի մոտ, թե տես թե ինչ է ինձ մոտ ստացվել։ Իսկ ինքը կանգնել է ու միայն մի բանի համար է աղոթում, որ իր ստեղծագործությունը տիրուհուն դուր գա, քանի որ ավելի շատ ուժ ու հմտություն նա չուներ։ Իսկ Մերիցան մանգաղիկը պտտեց, շոշափեց, բոլոր կողմերից ուշադիր նայեց ու ասում է՝

- Իրականում մեծ վարպետ ես դու Կուզմա։ Իսկ քո մասին ասում էին թե կոշկակար ես։ Դու շատ ավելի տաղանդներ ու արժեքներ ունես։ Դու ինքդ չգիտեիր թե ինչպիսի վարպետ ես։ Դե ինչ, ես իմ խոսքի տերն եմ՝ ազատ եմ արձակում ես Ալյոնային, նրան այլևս ոչինչ չի սպառնում։ Միայն թե, Կուզմա, դու տես, եթե քո ու Ալյոնայի միջև ինչ-որ բան այնպես չլինի, ինչ-որ բան չստացվի, դու ինձ մոտ արի։

Եվ կարծես թե երջանկություն սկսեց Կուզմայի ու Ալյոնայի կյանքում, մենակ թե այն երկար չտևեց։ Թե ինչի պատճառով էր, անհասկանալի է՝ միգուցե ուղղակի դադարեցին իրար սիրել, իսկ միգուցե նրանից, որ սովոր էին լավ ապրել, հարստության մեջ։ Հիմա արդեն Մերիցան գեղափայլ քարեր Ալյոնային չէր նվիրում։ Այդ ամենի հետ էլ Ալյոնայի հայրն իմացավ, որ արծաթե մանգաղիկ գոյություն էլ չունի։

- Ասում էի ես, որ այդ կոշկակարը բոբիկի մեկն է, - չէր հանգստանում հայրը։ - Խմել է ողջ հարստությունն ու քեֆեր քաշել։

Դրա վրա էլ Կուզման ու Ալյոնան բաժանվեցին։ Ալյոնան չէր դիմադրում, մանավանդ, որ հայրը նրան կնության տվեց մի հարուստ խանութպանի։ Իսկ Կուզման, դարդ արեց – դարդ արեց, ու հիշեց Մերիցայի խոսքերը, այն մասին, որ նա իրեն սպասում է։ Իսկ Մերիցան էլ, անմիջապես հայտնվեց, Կուզմայի թևն ընկավ ու գնացին նրանք անդրգետնյա թագավորություն։

- Ես թանկարժեք քարեր շատ ունեմ, - ասում է նա, - դրանցից կարող ես ստեղծել այն ամենը, ինչ խելքիդ կփչի։ Լավ արհեստ է դա, հետաքրքիր։ Բոլոր վարպետներից լավը կլինես։ Քո պատրաստած յուրաքանչյուր իր նախկինից լավը կլինի։

Էհ, - հոգոց հանեց հանկարծ Կուզման, - ախր շուտով ես այդ արհեստից էլ կհոգնեմ։ Երկարաճիտք կոշիկներ կարելն ու նորոգելը ժամանակին նույնպես ինձ դուր էր գալիս, իսկ հիմա այդ արհեստին նույնիսկ նայել չեմ կարողանում։ Իսկ այստեղ, ընդհանրապես՝ ես մի ինչ-որ զարդ կպատրաստեմ, իսկ դա հետո մի ինչ-որ չար կատակ կանի մարդու հետ։ Գիտեմ ես, քո բոլոր գանձերը ու քո ողջ հարստությունը – միայն չարություն կա դրանցից։

- Հիմար ես, Կուզմա, - համբուրեց նրան Մերիցան։ - Ոչինչ չես հասկանում դու վարպետության մեջ։ Ախր Վարպետը, իր չափով հրաշագործ է՝ նա ոչ թե հասարակ բաներ է պատրաստում, այլ կախարդական։ Մարդկային հոգին, զգացմունքների անվերջ պահեստ է – ինչպիսի զգացմունքներ ասես չեն լինում՝ տրտմություն, ափսոսանք, սեր, ուրախություն։ Դու միայն մտածիր, թե որքան է դրանցից դրված և խառնված մարդու մեջ։ Ու այդ ցանկացած զգացմունքով դու կարող ես օժտել փայլաքարը – քարերը դրա հակումն ունեն, քարերը զգացմունքների առումով ժլատ են – վայրկյանական իրենց մեջ են ընդունում։ Ուզում ես, որ քո ստեղծած զարդը երջանկություն բերի, այդպես էլ ստեղծիր նրան, երջանիկ հոգով, իսկ ուզում ես, որ սերը պահպանի, ապա յադտեղ էլ կարող ես ջանալ։ Այ այդտեղ է քո մեծությունը, դրա մեջ էլ քո անմահությունն է, որպես վարպետ։

Մտածեց Կուզման և համաձայնվեց։ Եվ իրոք, ինչու հրաժարվեր այդպիսի արհեստից։ Ախր դա շատ հետաքրքիր էր, զբաղվել մի գործով, որը նաև մարդկանց երջանկություն կբերի ու կպաշտպանի նրանց տարբեր տհաճություններից։

Այ այսպես էլ Կուզման, Մերիցայի մոտ, նրա անդրգետնյա թագավորությունում դարձավ լավագույն վարպետներից լավագույնը։ Ժամանակի ընթացքում նրան սկսեցին նաև մեծարել, որպես Վարպետ և նրա մասին սկսեցին առասպելներ պատմել, թե եթե որևէ մի Վարպետի զարդ կգտնվի այս աշխարհում, ապա անպայման բարին կկատարվի, քանի որ Վարպետը պատրաստում է միայն բարի զարդեր։

ԱՎԱ ԱՐԴՈ