Ժամանակին, շատ վաղուց, աշխարհի երեսին ապրում էր կավագործական արվեստի մի վարպետ՝ Այրին։ Հայտնի էր Այրին իր սափորներով ողջ շրջանում։ Ճիշտ է, այդ սափորները վարպետի մոտ միանման էին ստացվում։ Բայց չնայած դրան, հերթական սափորը ստեղծելուց, Այրին լքում էր իր արհեստանոցը ու մեկ ճանապարհվում լայնարձակ դաշտ, ծաղիկներով հմայվելու, մեկ՝ լճի մոտ, նայելու ջրի ծփյունը, մեկ ժամերով նայում էր մայր մտնող արևին, երբեմն էլ հետևում էր արծաթե աստղերի փայլփլոցին։
