ք.Երևան, Վ.Վաղարշյան 12
Օրվա առակ՝ «Անտաշ մարդը» Սուֆիստական առակ


Սուֆիին հարցրեցին՝

— Ինչու՞ եք Դուք դիմանում այդքան հիմար հարցերին:

Նա ժպտաց և ասաց՝

— Այն բանի համար, որ բոլորս օգուտ ստանանք, հետևելով այս հարցի նման հարցերին:

Օրվա առակ՝ «Նեկտար» Սուֆիստական առակ


Տխրության բացակայությունը ծնում է գերհագեցվածություն: Դրա վառ օրինակ կարող է ծառայել մեղվի մասին պատմությունը:

Երկար ձմեռային քնից հետո, առաջին անգամ դուրս թռչելով փեթակից, մեղուն հայտնաբերեց մի ծաղկանոց:

Երեք օր անց, նա գոչեց՝

Օրվա առակ՝ «Անսահմանափակ կրիչը» Սուֆիական առակ


Ոմն մեկը, բողոքեց սուֆիստ իմաստունին, որ նրա պատմած պատմությունները՝ որոշ մարդկանց կողմից մեկնաբանվում են մի կերպով, իսկ մյուսների կողմից՝ այլ կերպով:

— Հենց դրանում է այդ պատմությունների արժեքը, — ասաց իմաստունը: — Անկասկած, Դուք նույնիսկ չէիք մտածի այն բաժակի մասին, որից կարելի է միայն կաթ խմել, սակայն չի կարելի ջուր խմել, կամ այն ափսեի մասին, որից կարելի է միս ուտել, բայց չի կարելի մրգեր ճաշակել: Բաժակը և ափսեն՝ սահմանափակ կրիչներ են: Որքա՞ն ծավալուն պետք է լինի լեզուն, որ ապահովի սնունդով:

Օրվա առակ՝ «Թախիծ չկա» Սուֆիական առակ


Մի Սուֆիստի հարցրեցին՝

— Պատվարժան, ինչու՞ Ձեր դեմքին նկատելի չեն թախծի հետքերը:

— Ես չունեմ այն, ինչի կորստի համար արժե թախծել, — պատասխանեց Սուֆիստը:

 

Օրվա առակ՝ «Դժբախտ ավանակը» Սուֆիական առակ


Կար-չկար մի Ավանակ կար, որն ապրում էր մի աղքատ մարդու մոտ և աշխատում նրա համար: Նա վատ էր սնվում, բայց մի կերպ ապրում էր: Մի անգամ Թագավորական ախոռների կառավարիչը խղճաց այս դժբախտ կենդանուն և տեղավորեց նրան Թագավորական ախոռում՝ Թագավորական նժույգների հետ, կերակրեց նրան և սկսեց հոգ տանել նրա մասին: Խեղճ Ավանակը չէր կարողանում չհամեմատել իրեն Սուլթանի ազնվազարմ արաբական նժույգների հետ: Նա դիմում էր Աստծուն՝ թե ինչու՞ է իրենց միջև այդքան մեծ տարբերություն:

Օրվա առակ՝ «Խոնարհում գողի առջև» Սուֆիական առակ


Ջունայդը՝ Բաղդադից, մի անգամ անցնում էր կառափնարանի կողքով, որտեղ պատրաստվում էին մահապատժի ենթարկել մի գողի:

Ջունայդը խոնարհվեց հանցագործի առջև:

Մի անցորդ հարցրեց՝

— Ինչու՞ Դուք այդպես արեցիք:

Օրվա առակ՝ «Մուկը և Փիղը» Սուֆիական առակ


Մուկը և փիղը սիրեցին իրար:

Ամուսնության գիշերը, Փիղը ոլորեց իր ոտքը, ընկավ, հարվածվեց մի կոշտ բանի և մնաց անշնչացած:

— Օ, ճակատագիր, — ասաց Մուկը: — Ես գնեցի հաճույքիս մեկ պահը և երևակայության տոննաները՝ ամբողջ կյանքիս գնով, որը նվիրելու եմ գերեզման փորելուն:

 

Օրվա առակ՝ «Ցանկանալը» Սուֆիական առակ


Մարդը, ով նպատակ ուներ ուսանել, ասաց Ջուն-Նուն Եգիպտացուն՝

— Աշխարհում ամեն ինչից շատ ուզում եմ ընդունված լինել Ճշմարտության Ուղի:

Ջուն-Նունը ասաց նրան՝

— Դուք կարող եք միանալ մեր քարավանին միայն այն դեպքում, եթե սկզբի համար, կկարողանաք ընդունել երկու պայման: Առաջինը՝ Դուք պետք է անեք այն, ինչ չեք ուզում անել:

Օրվա առակ՝ «Հիվանդ եղջերուն» Ասորական առակ


Մի անգամ զրույցի բռնվեցին երկու աղքատ մարդ:

— Վատ ժամանակներ են հիմա, — բողոքեց մեկը մյուսին:

— Ի՞նչ ես ասում, — հակառակվեց ընկերը, — Հիմա այնքան էլ վատ չէ: Բայց կգա ժամանակ, երբ ապրելը համարյա անհնար կլինի:

— Դա ե՞րբ կլինի:

Օրվա առակ՝ «Հիվանդ եղջերուն» Ասորական առակ


Մի եղջերու այնպես հիվանդացավ, որ սարից գլորվեց հարթավայր: Սակայն նրա եղբայրները մենակ չթողեցին նրան դժբախտության մեջ և հաճախ այցելում էին նրան: Այցելությունների ընթացքում նրանք ճաշակում էին այն հյութեղ խոտը, որն աճում էր այդ հարթավայրում: Երբ եղջերուն ոտքի կանգնեց, շուտով մահացավ սովից:

Պարզ չէ՞, որ կարեկցողներից շատերը ավելի շատ վնաս են բերում, քան օգուտ՝ նրանց, ում կարեկցում են:

Օրվա առակ՝ «Թարէխը և Աէլը» Մաքս Վոեվոդին


Մի մարդ, Աէլ անունով, ուներ տուն և տնամերձ հողամաս: Փուշ ու տատասկ էր աճում այդ հողի վրա, քանի որ տանտերը չէր խնամում այդ հողամասը: Ամեն տարի, այդ փշերից թափվում էին սերմերը հողի վրա, և մյուս տարի Աէլի հողամասը ծածկվում էր ավելի ու ավելի խիտ փշերով:

Անհանգստացավ Աէլը՝ հարևանների այգիները ծաղկում էին և ուրախացնում անցորդներին:

Օրվա առակ՝ «Մեծերի երախտագիտությունը» Մաքս Վոեվոդին


Մի անգամ, աշակերտը մոտեցավ ուսուցչին և հարցրեց՝

— Ուսուցիչ, բոլոր բույսերը աճում են նույնանման փոքրիկ սերմերից, սակայն ինչու՞ են նրանցից միայն ծառերն մեծանալով դառնում այդքան բարձր և մեծ: Ախր նրանք բոլորն էլ նույնաքանակ արևի լույս և ջերմություն են ստանում:

— Այդ ամենը շատ ճիշտ ասացիր՝

Օրվա առակ՝ «Լեգենդ Կայենի և Աբելի մասին» Խորխե Լուիս Բորխես


Մահից հետո Աբելը պատահեց Կայենին: Նրանք երկար քայլեցին անապատով, երկուսն էլ այնքան բարձրահասակ էին, որ հեռվից երևում էին: Նրանք նստեցին հողին, խարույկ վառեցին և իրենց համար կերակուր տաքացրեցին: Լռում էին, ինչպես երկար ու ծանր օրվանից հետո հանգստացող մարդիկ:

Երկնքում վառվեց, դեռևս ոչ մեկի կողմից չանվանված մի աստղ: Կայենն ասաց եղբորը՝

— Ներիր:

Օրվա առակ՝ «Ոչխարն ու Առյուծը» Ամբրոզ Բիրս


— Դուք՝ ռազմատենչ արարածներ եք, — ասեց Առյուծին Ոչխարը: — Եվ մարդիկ Ձեր դեմ հրացաններով են դուրս գալիս: Իսկ մենք՝ բռնության կողմնակիցներ չենք, այ դրա համար էլ նրանք մեզ չեն որսում:

— Իսկ ինչու՞ պետք է նրանք Ձեզ որսան, — պատասխանեց անապատի որդին, — եթե կարող են ուղղակի բազմացնել Ձեզ:

 

Օրվա առակ՝ «Կապիկը և Ձուկը» Դուգլաս Ադամս


Այնպես պատահեց, որ մի անգամ մեծ ջրհեղեղ եղավ, և հասավ այն կապիկին ու ձկանը:

Կապիկը, լինելով փորձառու և ճկուն արարած, կարողացավ բարձրանալ մի բարձր ծառի վրա և խուսափել փոթորկվող ջրերից: Իր անվտանգ տեղից նայելով ներքև, նա տեսավ, թե դժբախտ ձուկը ինչպես է պայքարում հզոր ջրի հոսանքի հետ:

Ամենաբարի նպատակներով, կապիկը կախվեց ծառից և դուրս հանեց ձկանը ջրից: Արդյունքը՝ ցավալի էր:

Օրվա առակ՝ «Ո՞վ է լավը» Անդրեյ Մերկո


Մի անգամ, փիլիսոփաների ֆորումի ժամանակ, նրանց մեջ՝ մարդկային որակների մասին վեճ ծագեց:

— Մարդիկ բաժանվում են երկու դասի՝ վատ և լավ, — ասաց տարեց պարսիկը:

— Իսկ ո՞վ է որոշում այդ որակները, – հետաքրքրվեց հույնը:

— Ես կարծում եմ, որ ամեն ոք, ինքն է իր համար որոշում՝ լավ մարդ է թե վատ, — պատասխանեց պարսիկը:

Օրվա առակ՝ «Տանտերը և Հյուրերը» Նիզամ ադ-դին Ավլի


Ուսուցիչը նման է տանտիրոջը: Նրանք, ովքեր փորձում են ուսումնասիրել Ճանապարհը՝ նրա հյուրերն են: Այդ մարդիկ նախկինում երբևե տանը չեն եղել և շատ վատ են պատկերացնում թե ինչ բան է դա: Բայց, ամեն դեպքում, տունը՝ տուն է:

Երբ հյուրերը տուն են մտնում և տեսնում են նստելու համար նախատեսված տեղերը, նրանք հարցնում են, թե դա ինչ է: Նրանց պատասխանում են՝ «Նստելու համար նախատեսված տեղեր են»: Հյուրերը նստում են աթոռների ծայրին՝ ոչ ամբողջությամբ, սակայն հասկանալով աթոռների նշանակությունը:

Օրվա առակ՝ «Առատաձեռն Մարդը» Ռումի


Ժամանակին, Բուխարեստում ապրում էր մի հարուստ և առատաձեռն մարդ: Նա Հոգևոր հիերարխիայի մեջ բավականին բարձր աստիճանի էր հասել, որի համար էլ նրան շնորհվել էր «Աշխարհի Նախագահ» տիտղոսը: Ամեն օր, բազմաթիվ մարդիկ էին գալիս նրա մոտ, և նա առատաձեռնորեն նրանց ոսկի էր շնորհում: Տարբեր դասի մարդկանց համար՝ այրիների, հիվանդների և այլն, նա ընդունելության առանձին օրեր էր նշանակում, երբ նրանք ստանում էին իրենց հասանելիք շնորհները: Սակայն իր առատաձեռնությունը, «Աշխարհի Նախագահը» սահմանափակում էր մի պայմանով՝ նա, ով իր տանը գետ մի բառ էր արտասանում՝ ոչինչ չեր ստանում:

Օրվա առակ՝ «Ծառաներն ու տունը» Ալ-Հալլաջ


Ժամանակով ապրում էր մի իմաստուն և բարի մարդ, ով մի մեծ տուն ուներ: Նա հաճախ երկարատև ճանապարհորդությունների էր մեկնում և այդ դեպքում, տունը թողնում էր իր տունը ծառաներին:

Ծառաների յուրահատկությունը կայանում էր նրանում, որ նրանք զարմանալիորեն մոռացկոտ էին: Օրինակ՝ ժամանակ առ ժամանակ նրանք մոռանում էին թե ինչի համար են նրանք այդ տանը, օրվա մեջ մի քանի անգամ միևնույն գործն էին անում կամ էլ ենթադրում էին, որ իրենց պարտականությունները պետք է կատարեն ոչ այնպես, ինչպես թելադրում են օրենքները:

Օրվա առակ՝ «Կաղը և Կույրը» շեյխ Ախմադ Ֆարուկի


Կաղ մարդը, մի անգամ մտավ հյուրանոցի բակ և տեղավորվեց մյուս այցելուների մեջ:

«Իմ կաղ լինելու պատճառով, ես զրկված եմ արագ տեղաշարժվելու հնարավորությունից և չեմ հասցնի ներկա լինել սուլթանի կազմակերպած տոնին», – ասաց նա իր հարևանին:

Մարդը, որն նա դիմեց, գլուխը բարձրացրեց և ասաց՝