Երբ ես փոքրիկ աղջնակ էի, լսել էի մի արտահայտություն՝ «Նոր էջից...» Ինձ շատ հետքրքրեց այն: Ես մայրիկիս հարցրեցի, թե ինչպես այն հասկանամ: Նա թղթի մաքուր էջեր վերցրեց, ներկեր և վրձին... և ասաց՝
- Արի Քո օրինակի վրա պատմեմ: Աղջիկը՝ դա մաքուր էջն է: Տղան՝ նկարիչն է: Սակայն նկարիչներն էլ են տարբեր լինում: Սիրողը կվերցնի այդ էջը և մի գույն կդնի անտեղ, հետո առանց վրձինը լվանալու կդնի մի ուրիշ գույն: Ներկերը կմիանան իրար հետ և կդառնա մի ինչ որ մոխրագույն գույն:
