Սուրբ եղնիկի մասին զրույցը վաղուց էր պատմվում որսորդների միջավայրում։ Նրբագեղ և գեղանի, ոսկե կոտոշներով, նա գրավել էր որսորդների սրտերը, որոնք ցանկանում էին գեթ մեկ աչքով տեսնել «անտառի աստվածուհուն»։ Մի անգամ չէր, որ նա սրնթաց վազելով ու հոգնածություն չզգալով կործանել էր գոռոզ որսորդներին։ Ու հավատալիք կար, որ նա, ով կկարողանա որսալ նրան, անհամար հարստություն կունենա ու փառք ամբողջ կյանքում։
