ք.Երևան, Վ.Վաղարշյան 12

ԴԵՊՐԵՍԻԱՅԻ ԲՈւԺՈւՄԸ


Դեպրեսիայի բուժումը 2 րոպեի ընթացքու՞մ: Մի՞թե դա հնարավոր է: Այո՛, եթե կարողանանք երեխա մնալ գոնե 2 րոպեի ընթացքում: Սա այսպիսի, հեշտ բայց էֆեկտիվ հոգեբանական բեռնաթափում է, նվիրած Potapov.tv ստուդիայի կողմից: Շնորհակալություն պոզիտիվի համար:


ՎԱԽԻ ՀԱՂԹԱՀԱՐՈւՄ


Վախերի հաղթահարման վարքագծային տեխնիկա՝ մինյատյուրայի մեջ:

Այս տեսահոլովակը, լավագույն ձևով ցույց է տալիս, վախի հաղթահարման բիհեվիորիստական տեսության էությունը:

Սա անչափ գեղղեցիկ և հասկանալի տեսահոլովակ է, ներկայացված Publi.tv ստուդիայի կողմից:

Շնորհակալ ենք պոզիտիվի համար:


ՄԻ ՇՏԱՊԵՔ ԵԶՐԱԿԱՑՆԵԼ


Այս տեսահոլովակը կարելի է թողնել առանց մեկնաբանության, բայց կարծում եմ, որ այստեղ շատ հասկանալի և հումորով ներկայացված է լիարժեք ինֆորմացիա հավաքելու կարևորությունը:


ՖՈԲԻԱՆԵՐ


Կվարտետ «Ի» խմբի տղաների տեսահոլովակը՝ ֆենոմենալ է:

Այս հոլովակում հանճարեղ հումորով ներկայացված է այն փաստը, թե ինչպես են որոշ «գիտունիկներ» հորինում յուրահատուկ հունարեն բառակապակցություններ՝ մարդականց վախեցնելու համար:

Սա շատ պոզիտիվ տեսահոլովակ է ամենատարբեր ֆոբիաների անվանումների հորինման մասին:

Շնորհակալ ենք պոզիտիվի համար:

Առակ «Արծվի սրատեսություն»


Բարձր լեռան բարձրունքում բազմել էին երկու արծիվ ու զրուցում էին իրար հետ։

Առաջինը պատմեց՝

— Այսօր տեսա մի մարդու, ով կուրությունից ազատվեց անմիջապես անդունդի եզրին։ Խեղճը ուրախ էր, որ կենդանի է մնացել, շնորհակալություն էր հայտնում իր փրկության համար Աստծուց։

Առակ «Նկարը՝ սնդուկում»


Մի անգամ Սենկայի տատիկը բաց արեց իր սնդուկն ու Սենկան տեսավ կափարիչը հակառակ կողմում փակցված նկարը։ Դրա վրա մի աղջիկ էր պատկերված, որի աջ կողմում կանգնած էր մի սպիտակ, պայծառ հրեշտակ, իսկ ձախ կողմից՝ սև հրեշտակ, կոտոշներով։ Սենկան ուշադիր զննեց նկարն ու հարցրեց տատիկին՝

— Իսկ ու՞ր են նրանք նրան տանում։

Առակ «Երկու ճգնավոր»


Անապատում փրկվում էին երկու ճգնավոր։ Նրանց քարանձավները հեռու չէին իրարից, բայց նրանք երբեք իրար հետ չէին խոսել։ Այդպես նրանք շատ տարիներ էին անցկացրել, ու նրանց փառքը սկսել էր տարածվել ամբողջ շրջանում։

Եվ ահա մի անգամ հաջողվեց սատանային նրանց հոգիների մեջ, երկուսինն էլ միաժամանակ, մի նախաձեռնություն մտցնել՝ ճանապարհվել քաղաք, որտեղ տոն էր։

Առակ «Բարու ու չարի մասին II»


Եվ եկավ Խորամանկը մարդու մոտ ու հարցրեց՝ «Գիտե՞ս դու թե ինչ բան է բարին ու չարը»։ Ու ասաց մարդը՝ «Մտածում եմ, թե գիտեմ, բայց գիտեմ նաև, որ ցածր եմ ես նստած ու աշխարհայացքն իմ սահմանափակ է։ Իսկ դու ինձանից բարձր ես նստած, սովորեցրու ու ես կիմանամ»։ Եվ ասաց Խորամանկը՝

— Ինչպես ասել եմ ես, ամեն բան հարաբերական է։ Քանզի եթե ընտրես դու ինչ-որ բան, որպես ցանկալի, ապա շարժումը դեպի այն կլինի բարին իսկ նրանից՝ չարը։

Առակ «Մարդու մասին»


Եվ ահա եկավ Խորամանկը մարդու մոտ ու գտավ նրան արտասվելուց։ Ու ժպտաց Խորամանկն ու հոգոց քաշեց, ու հարցրեց՝ «Ինչի՞ համար ես լաց լինում, մարդ»։ Ու ասաց Մարդը, արցունքները կուլ տալով՝ «Իմ համար եմ լաց լինում, քանզի իմ կյանքը ծանր է ու մռայլ»։

— Այո, — ասաց Խորամանկը, — քո կյանքը իրոք ծանր է ու մռայլ, բայց ոչ այն իմաստով, որ դու ասում ես։

Առակ «ճշմարտությունն ու Սուտը»


Ու եկավ մարդը Խորամանկի մոտ ու հարցրեց՝ «Ի՞նչ բան է ճշմարտություն, ու ի՞նչ բան է սուտ»։ Ու շուռ եկավ դեպի նա Խորամանկն, ու մոտեցավ նրան, ու փայլեցին աչքերը նրա։ Ու տեսավ մարդը իր արտացոլանքը աչքերում Խորամանկի՝ մեկում մեծ, իսկ մյուսում փոքր։ Մեկում մոտիկից տեսավ իրեն, իսկ մյուսում՝ հեռվից, մեկում նստած, իսկ մյուսում կանգնած, բարձր ու ցածր, հագուստով ու մերկ, արևի տակ և ստվերում, ծիծաղացող ու լաց եղող, ծնվող ու մահացող, կենդանի ու մեռած, գոյություն ունեցող և գոյություն չունեցող, հրեշտակ ու չար ոգի։

Առակ «Բարու ու չարի մասին»


Եվ ևս մեկ անգամ ես կասեմ ձեզ՝ ամեն բան հարաբերական է։ Քանզի եթե ընտրես դու ինչ-որ բան, որպես ցանկալի, ապա շարժումը դեպի նա կլինի բարի, իսկ նրանից՝ չար։ Իսկ մնացած ամեն բանը կլինի Խորամանկից։

Եվ ահա դուրս եկավ մարդը դաշտ ու ցանեց բույսը, ու սկսեց աճել բույսը մեծ ու գեղեցիկ,

Առակ «Ի՞նչ բան է քո Ատվածը»


Ու եկավ Խորամանկը մարդու մոտ ու հարցրեց՝ «Ի՞նչ բան է քո Աստվածը»։ Ու տխրեց մարդն ու ասաց՝ «Հարցնում ես դու ինձ, իմ համար ամենանվիրական ու սուրբ բանի մասին։ Մի՞թե այստեղ էլ ես ինձ գայթակղելու»։ Ու ասաց մարդը՝

— Իմ Աստվածն՝ իմ արքան է։ Նա ծնել է ինձ ու հոգ տանում իմ մասին։ Նա տալիս է իմ կերակուրն ու ըմպելիքը։ Նրան ես աղոթում եմ մի քանի անգամ օրական և նրա պատվիրանները ես պահպանում եմ։

Առակ «Ո՞վ է Խորամանկը»


Եվ եկավ մարդը Խորամանկի մոտ ու հարցրեց` «Ո՞վ ես դու:  Սատանա՞ ես դու, ինձ մշտապես խաբող ու գայթակղող հոգին ու բանականությունը իմ, ձգտող ինձ մտցնել մեղքի խորխորատի մեջ, իսկ հետո դժոխքի հրե գեհենը, ով ծարավ է միայն իմ հոգու անկմանն ի ուրախություն ու հաճույք իրեն։ Թշնամի՞ ես դու Նախահավիտենականին, ով ձգտում է փլուզել նրա պլանները ու փլուզել նրա հավատքի հիմքերը իմ սրտում։ Թե՞ դու լուսաբեր Լուցիֆերն ես՝ առաջինը տիրոջ հրեշտակներից, ով ինձ բանականություն ու ազատում է բերում»։

Առակ «Մաքուր ջուրը»


Մի անգամ Վարպետի մոտ եկավ մի մարդ։ Նա սկսեց վիրավորանքներ ասել, ինչ-որ բան գոռալ զայրացած։ Վարպետը նրան լսում էր ու ժպտում։ Շատ արագ այդ մարդու զայրույթը սպառվեց ու փոխվեց զարմանքի։

— Ի՞նչ է տեղի ունենում, ինչու՞ ես դու ժպտում, — հարցրեց մարդը Վարպետին։ — Ես վիրավորում էի քեզ, կեղտ լցնում քո վրա, իսկ դու միայն ժպտում ես ի պատասխան։

Առակ «Ամենաբարդը»


Վարպետի մոտ եկավ մի մարդ։

— Ինչու՞ ես դու այստեղ, — հարցրեց նրան Վարպետը։

— Սկզբից ես մտածում էի, որ ամենաբարդը՝ դա բոլորից ուժեղ լինելն է։ Պարզվեց, որ դա անհնար է։ Հետո մտածում էի, որ ամենաբարդը՝ դա հարուստ լինելն է։

Առակ «Արդարություն թե՞ ներում»


— Վարպետ, ի՞նչ բան է արդարություն, — հարցրեց մի անգամ աշակերտը։

— Մարդը քեզ վատություն է արել, — սկսեց իր պատասխանը Վարպետը, — դու նրան պատժել ես։ Դու, անկասկած, ճիշտ ես այդ իրավիճակում։ Դու լիարժեք իրավունք ունես նրան պատժելու։ Այդ իրավունքը քեզ կհաստատեն մարդիկ ու դատավորը։ Կան օրենքներ, կա արդարադատություն։ Դրանով դատում են։ Այդ օրենքները պատժում են։ Ասա, ի՞նչ է պատժից հետո մնում մեղավորի սրտում։ Ի՞նչ է մնում քո սրտում։

Առակ «Իրավունքը որոշելու թե ով ես դու»


Աշակերտը հարցրեց Վարպետին՝

— Դու ասում էիր, որ եթե ես ճանաչեմ թե ով եմ ես, ապա կդառնամ իմաստուն, ինչպե՞ս դա անեմ։

— Սկզբի համար խլիր մարդկանցից քո ով լինելը որոշելու իրավունքը։

— Այդ ինչպե՞ս Վարպետ։

Առակ «Անշարժ ժայռը»


Կար չկար մի Ժայռ կար, լի անհամար ատոմներով, պրոտոններով, նեյտրոններով ու սուբատոմային մասնիկներով։ Այդ մասնիկները անդադար շարժվում էին որոշակի ծրագրով, ու նրանցից յուրաքանչյուրը հասնում էր «այստեղից»՝ «այնտեղ» մի ինչ-որ «ժամանակի» ընթացքում, բայց այնքան արագ, որ ինքը՝ Ժայռը թվում էր բոլորովին անշարժ։ Այն ուղղակի կար։ Այն կանգնած էր, արևից արբեցած, կլանելով անձրևը, բոլորովին անշարժ։

 
 

Այժմ կայքը դիտում են 917 հյուր